Գյումրեցիների հղված ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցել է Apple ըեկերության 1997թ գովազդային հոլովակի տեքստը. Չորրորդ Իշխանություն
Բանից պարզվում է՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 6-ին Գյումրիում կայացած քաղաքացիական ժողովի ժամանակ իբրև գյումրեցիների հղված ուղերձում ընթերցել է Apple ըեկերության 1997թ. գովազդային հոլովակի տեքստը: «ՉԻ» - Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, միանգամայն ճիշտ է վարվել: Նախ՝ գյումրեցիներին հազիվ թե ծանոթ լիներ AppIe-ի գովազդային հոլովակի տեսքտը, երկրորդ՝ սիրուն բան չէր ստացվի, եթե նա սոցիալական ծանր պայմաններում զտնվող մարդկանց առաջ արտասաներ, ասենք, «մի՛ հապաղիր, սնիկերսի՛ր» կամ «միասին համով է», վերջում էլ պաթետիկ ձայնով բացականչեր «երկշերտ անձեռոցիկների լա՛յն տեսականի»:
Մեզ միայն մի հարց է հետաքրքրում՝ տեսնես որտեղի՚՞ց է վերցված «միասին սարեր ենք շարժելու» կարգախոսը: Որքան էլ տարօրինակ է, բայց «Կամացու» կոնցեռնի գովազդային հոլովակներում նման տեքստ չկա, իսկ «Բելառուս» տրակտորների հոլովակը Րաֆֆին հաստատ չէր օգտագործի՝ գաղափարական նկատառումներից ելնելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
