Ինչ ձեռքբերումներ կունենա Հայաստանը ԵՏՄ անդամակցության շրջանակներում` ըստ Ռալֆ Յիրիկյանի. Չորրորդ Իշխանություն
Երեկ Երևանում կաացած տնտեսական համաժողովին ի թիվս այլ գործարարների մասնակցում էր նաեւ Ռալֆ Յիրիկյանը՝ Վիվա-Սել-ՄՏՍ («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենը: «ՉԻ»-ն փորձեց Յիրիկյանից պարզել, թե ինչ ձեռքբերումներ կամ կորուստներ կունենա Հայաստանը ԵՏՄ անդամակցության շրջանակներում:
Ի պատասխան՝ Յիրիկյանն ասաց. «Հիմա դժվար է ասել կամ շեշտել ինչ-որ մի բան: Սպասենք թող սկսի՝ հասկանանք ո՞նց է ընթանում գործընթացը: Կարող է մենք դասեր քաղենք, կարող է հասկանանք, որ պետք է ուրիշ տեսակ աշխատենք այս միության մեջ, բայց ես միշտ կողմնակից եմ, որ եղած շուկան ապագայում պետք է դառնա մի մեծ շուկա, ինչը դրական է լինելու: Հիմա էլ պետք է սպասենք, տեսնենք: Թող սկսի գործել, այդ ժամանակ էլ կսկսենք հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ է, ինչն է դրական կամ ինչը՝ բացասական: Բայց սովորաբար ցանկացած շուկա, որը մեծանում է տարածքով և ծավալով, միշտ պետք է դրական անդրադառնա տնտեսության վրա»:
Մմանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
