Հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից. Սասուն Միքայելյան.
«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով հրամանատարների ծեծի մասին, ասել է, որ նման արարքը վայել է նենգ թշնամուն: «Այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն` դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանանց՝ անպատվությունից, կաներ միայն թուրքը»,- ասել է «Սասուն» ջոկատի հրամանատարը։ Նա նաև վստահեցրել է, որ բոլոր ազատամարտիկները եղբայրներ են և անհրաժեշտության դեպքում այսօր էլ են պատրաստ պայքարելու թշնամու դեմ:
«Իմ կարծիքով հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել»,-ասել է Սասուն Միքայելյանը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
