Այն դպրոցը որտեղ սովորել են Ա. Աշոտյանը ,Է. Շարմազանովը Ռուսաստանում արտասահմանյան ագենտ է ճանաչվել. Հրապարակ
Օրերս Ռուսաստանում արտասահմանյան ագենտ է ճանաչվել Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը, եւ այդ դպրոցի շրջանավարտներին մեղադրում են բրիտանական ազդեցության գործակալներ լինելու մեջ: Նմանատիպ դպրոց է գործում նաեւ Երեւանում: Ավելին` շատ հայաստանցիներ տարբեր ժամանակներում սովորել են այդ դպրոցում, շրջանավարտներից են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, կառավարության այլ անդամներ: Դուք «լինել» բրիտանական ազդեցության «գործակա՞լ»՝ հարցրինք Արմեն Աշոտյանին: «Հարցը գայթակղիչ է, սակայն Դուք կարծես շփոթում եք հունվարի 1-ն ապրիլի 1-ի հետ»: Հարցից խուսափելու ամենակարճ ուղի՞ն եք ընտրում: «Դուք իրո՞ք ակնկալում էիք լուրջ պատասխան այդ անլուրջ հարցին»: Այո՛: «Իզո՛ւր»:
