Ոչ իշխանական պատգամավորները պահանջում են չեղյալ համարել «ԴԱՀԿ-ի մասին» օրենքի նոր դրույթը. Հրապարակ
Ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել վերջերս լրամշակված «ԴԱՀԿ-ի մասին» օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ մինչեւ 200 հազար դրամ տուգանքների չմուծման դեպքում ԴԱՀԿ-ն կարող է առանց դատարանի որոշման քաղաքացու գույքը բռնագանձել կամ հաշիվների վրա կալանք դնել: 200 հազար դրամից բարձրի դեպքում նոր դատարանի որոշում է պահանջվում: Նրանք համարում են, որ խախտվում է անձի՝ սեփականությունը տնօրինելու իրավունքը: Պատգամավորները պահանջվող 27 ստորագրության փոխարեն երեկ արդեն 33 էին ապահովել, ստորագրել էին եռյակի, ՀՅԴ-ի պատգամավորները եւ Նիկոլ Փաշինյանը:
