«Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում, պալիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք». Սամվել Ալեքսանյան. Ժամանակ
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից իրեն վիզա տրամադրելու հայցի մերժմանն առնչվող հարցին ի պատասխան ասաց. «Ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս, ես դիմում եմ իրանք էլ չեն տալիս»։ Գործարարը տեղյակ չէ, թե ինչու իրեն վիզա չեն տրամադրում, մինչդեռ նպատակը զուտ ծանոթությունն է այդ երկրին։ «Էթում եմ մի հատ կռուգ տամ գամ»։
Դիտարկմանը՝ արդյոք ցանկանում է այնտեղ բիզնես ներդրում անել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ազիզ, ես պալիտիկայով եմ զբաղվում, պալիտիկայից հարց կա տվեք ընձի, չկա՝ մի տվեք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
