«You are so beautiful» երգն այդ երեկո նա կատարում էր ինձ համար»․ Նազենի Հովհաննիսյանը Ջո Կոկերի մասին
Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Ջո Կոկերը թոքերի քաղցկեղից մահացել է։
Այս առնչությամբ Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«..Մենք հանդիպեցինք հետնաբեմում։) Նա, չնայած իր պատկառելի տարիքին, անասելի հմայիչ էր, իսկ առնականությունն ու տղամարդկային ներքին ուժն առավել ընդգծել էին դեմքին ակոսված կնճիռները... Անունս հիշեց միանգամից ու արտաբերեց հեշտությամբ, թեև հայ չէր ու ինձ էլ բոլորովին չէր ճանաչում, բայց դրանով նրա ուշադրությունը հարյուրապատիկ հաճելի էր.. "You are so beautiful " երգն այդ երեկո Նա կատարում էր ինձ համար, հանենայնդեպս առաջին շարքի «մեծահարուստ» անտարբերության մեջ պատահականորեն հայտնված նրա երկրպագուհին փորձում էր իր համար «ամոթալի» այդ անտարբերությունը կոտրել իր ջերմությամբ, ապացուցելու, որ դահլիճում նստածները Հասկանում, գնահատում ու Տեսնում են նրան՝ Երևանյան բեմում կանգնած այդ Արտիստին։ 2010թ-ի Հոկտեմբերի 12- ին նա Պայթեցրեց իր արվեստի սիրահարների սրտերը, երբ համալիրի համերգային բեմում՝ կամարների տակ, սավառնում էր Նրա հոգին՝ իր խռպոտ ու զորեղ ձայնին հեծնած...you are so beautiful ..Այդ երգը նա երգում էր ինձ համար..գուցե..
Երգում էր.. չէ՛, ապրում էր, ապրում էր այն նույնն ինչ ապրել էր թերևս 74 թ-ին, երբ երգում էր այդ երգն ինձ համար, ոչինչ որ ես դեռ չէի էլ ծնվել։) Երբ նա երգում էր, յուրաքանչյուրին թվում էր, թե Նա երգում է հենց Իր՛ համար..
Հ.Գ. Մարդու Հոգին անմահ է
Արտիստի՛ ոչ միայն Հոգին, այլև անունն ու արվեստն է անմահ՜՜
Արտիստի Մահն անգամ կերտում է մեր Այսօր-ի պատմությունը
Սավառնիր խաղաղությամբ՝ Ջո Կոկեր..Իմ կյանքի պատմության կարևոր մի էջ..»։