Ալլա Լևոնյանը, Գոռ Սուջյանը, Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանըև այլ հայտնիներ միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «IMAGINE» նախաձեռնությանը (Video)
Հայաստանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաշխարհային` «IMAGINE» նախաձեռնությանը, որը նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվեցիայի 25-ամյակին և նպատակ ունի ստեղծելու մարդկության կողմից ամենասիրված և ոգեշնչող երգերից մեկի՝ Ջոն Լենոնի «IMAGINE» («Պատկերացրու») երգի՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը։ «IMAGINE»-ին Հայաստանը միացել է երգի իր տարբերակով, որը ստեղծել են Արմեն Մարտիրոսյանը եւ Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաեւ ռեմիքսով, որը հեղինակել է DJ Վակցինան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը։
«Երգի հայաստանյան տարբերակի ստեղծմանը Ալլա Լեւոնյանից եւ Գոռ սուջյանից բացի մասնակցել են նաեւ աշխարհին հայտնի հայ կատարողներ՝ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը»,- նշեց Զառա Սարգսյանը:
Ամբողջությամբ` այստեղ: