Մենք չենք կարող մեր պատմական հողերն ուզել, քանի մեզ տրված 29 հազար կիլոմետրում չենք կարողացել նորմալ պետություն կառուցել. Առավոտ (խմբագրական)
Վերջերս նայեցի «Меа culpa»-ն: Ասում են, դա վերջին ներկայացումն էր՝ գործողությունը տեղի է ունենում 2015 թվականին, իսկ քանի որ այդ տարեթիվը վրա է հասել, գործն այլևս կորցնում է իր «հակաուտոպիայի» իմաստը: Գաղափարը կիսում եմ՝ մենք չենք կարող մեր պատմական հողերն ուզել, քանի մեզ տրված 29 հազար կիլոմետրում չենք կարողացել նորմալ պետություն կառուցել:
Ո՞րն է ժամանակակից մարդու կամ գուցե ընդհանրապես՝ մարդու գլխավոր խնդիրը: Հակասությունների հաղթահարումը՝ Արևելքի և Արևմուտքի, ազգայինի և համամարդկայինի, էգոիզմի և ալտրուիզճի, հաշվարկի և երազանքի և այլն: Նրանք, ովքեր այդ հակասությունը հաղթահարում են, իսկական հրաշք են գործում:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
