«2015թ.-ին շատ կուզենայի, որ մարդիկ մի քիչ լավ ապրեին, ուրիշ որևէ գլոբալ բան չեմ ուզում». Քրիստինե Պեպելյան
Երգչուհի Քրիստինե Պեպելյանի Ամանորն այս տարի աշխատանքային է լինելու: Երգչուհին shabat.am-ի հետ զրույցում հայտնեց.
«Ամանորն այս տարի ինձ համար աշխատանքային է լինելու, մի քանի տեղերում եմ հանդես գալու, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ կա հնարավորություն մարդկանց առիթներն ավելի ուրախ դարձնելու: Դու դառնում ես նրանց միջոցառման մի մասը, երգում ես, իսկ մարդիկ պարում և ուրախանում են, ինչից հաճելի զգացողություն եմ ունենում»:
Shabat.am-ի այն հարցին, թե ինչ կցանկանար, որ լիներ 2015թ.-ին` երգչուհին անկեղծացավ.
«2015թ.-ին կուզենայի, որ մարդիկ մի քիչ լավ ապրեին. շատ կուզենամ, որ լավ ապրեն, ուրիշ որևէ գլոբալ բան չեմ ուզում: Ոզում եմ, որ ընտանիքներում ապրելու պայմանները մի քիչ բարելավվեն, որ աշխատատեղեր շատ լինեին: Մի քիչ կենցաղային ցանկություն ունեմ, բայց կարծում եմ, որ դա շատ կարևոր է»,-ասաց երգչուհին: