1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վճռորոշը լինելու է այն, ինչ մե՛նք ենք անելու մեր երկրի համար. ՀՀ նախագահի ամանորյա ուղերձը (տեսանյութ)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: ԻՆչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից` ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: 2014 թվականն աչքի ընկավ աշխարհում տեղի ունեցող փոթորկալից իրադարձություններով: Ցավոք, այդ փոթորիկները դեռ լիովին չեն հանդարտվել: Ընդամենը մեկ տարի առաջ թերևս քչերն էին պատկերացնում, թե ինչ արագությամբ կարող են զարգանալ դեպքերը, և որքան բացասական կարող են լինել դրանց հետևանքները:

Հայաստանի իշխանությունների առաջին խնդիրն է եղել մեր ժողովրդին և մեր երկիրը հնարավորինս հեռու պահել այդ փոթորիկներից, պահպանել Հայաստանի և Արցախի խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը: Միշտ չէ, որ հնարավոր է լինում թափ առնող տարբեր բացասական միտումներից ամբողջովին հեռու մնալ, որովհետև մենք աշխարհի մասն ենք: Որքան էլ փոքր համարենք մեր երկիրը, մենք աշխարհի մասն ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Անցած տարին հատկանշվեց մեր սահմանների վրա լարվածության աննախադեպ աճով: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք: Մեր բանակը իր առջև դրված խնդիրները լուծում է պատվով և մասնագիտական բարձր մակարդակով: Չեմ կասկածում, որ այսօր` Ամանորի տոնական սեղանների շուրջ, մենք անպայման բաժակ ենք բարձրացնելու` խմելով մեր զինվորների ու սպաների կենացը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն: Մենք մուտք ենք գործում 2015 թվական: Տարին, իհարկե, խորհրդա-նշական է: Մենք պատրաստվում ենք պատշաճ կերպով անցկացնել Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Բոլորս միասին դա անելու ենք արժանապատվորեն: Նշելու ենք կյանքի հաղթանակը մահվան հանդեպ` ընդգծելով այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցավ մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք վերապրելու, վերածնվելու և ազատագրվելու այն կամքն ու ջանքը, որ դրսևորեց մեր ժողովուրդը: Ընդգծելու ենք նաև այն առատ հունձքը, որ տվեց հայ հանճարն իր երկրին ու աշխարհին անցած հարյուր տարվա ընթացքում: Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաքին հանգամանքները կարող են դասավորվել այս կամ այն կերպ, բայց ամենակարևորը և վճռորոշը լինելու է այն, ինչ մե՛նք ենք անելու մեր ընտանիքների և մեր երկրի համար: Մենք կարող ենք շատ բան անել և անում ենք քայլ առ քայլ: Մենք զարգացնելու ենք մեր տնտեսությունը նոր պայմաններում` օգտվելով այն հնարավորություններից, որոնք բացվելու են տեսանելի ապագայում: Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի ազատ, ապահով և բարեկեցիկ Հայաստան: Աստծո օրհնությամբ մենք շարունակելու ենք հաղթել՝ շարունակելու ենք հաղթել ապրելով ու արարելով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan