Զանգվածային թունավորման արդյունքում փակված Եղվարդի մանկապարտեզը կսկսի գործել հունվարի 19-ից. Հրապարակ
Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման հետևանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայանաբերվել էին 23 առողջ բացիլակիրներ, որոնց շարքում կացին թե երեխաներ, թե մեծահասակներ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է տասնյակ սաների, ինչպես նաև աշխատակիցների և նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Եղվարդի մանկապարտեզը կսկսի գործել հունվարի 19-ից։ Այս մասին մեզ հայտնեց Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանը: Նա նշեց, որ այս ընթացքում կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ, շաբաթվա ընթացքում կանցկացնեն մանկապարտեզին սնունդ մատակարարելու հարցով մրցույթ, և արդեն մյուս շաբաթվանից այն կսկսի գործել. «Այժմ մանկապարտեզի տնօրենն արձակուրդի մեջ է, շատ ծանր հիվանդ է, նրա պարտականությունները կկատարի փոխտնօրենը: Քանի դեռ ուժի մեջ մտած դատավճիռ չկա, տնօրենը չի ազատվի աշխատանքից: Աշխատակիցների աշխատանքից ազատման հարց դեռևս չկա, ընդամենը մեղադրյալ են, երբ դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի, այդ ժամանակ համապատասխան քայլեր կձեռնարկվեն մեր կողմից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
