Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ, նրա ակտիվ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար, նախօրեին տեղի ունեցած ֆիզիկական հաշվեհարդարը և առողջություն մաղթում նրան:
Այս մասին մասնավորապես ասված է Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարության մեջ:
Ըստ հայտարարության հեղինակների՝ «կատարվածը վկայում է ոչ միայն ռեժիմի հակահայկական և հակամարդկային բնույթի, այլև նրա կողմից իրավիճակի վերահսկողության կորստի առաջին նշանների մասին»:
