Վարչապետի աթոռը միայն սեփական բիզնեսը ծաղկեցնելու և սեփական գերդաստանին պաշտոններ բաշխելու համար չէ
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյանն էջում գրում է.
Սոցիալ-տնտեսական հարցեր բարձրացնող քաղաքացիները (այդ թվում Նաիրիտի աշխատակիցները) ինչու՞ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում նախագահականի դիմաց, այլ ոչ կառավարության, չէ որ կառավարությունն է վարչապետի գլխավորությամբ, պատասխանատու երկրի տնտեսական քաղաքականության համար: Բողոքավոր քաղաքացիները, չե՞ն վստահում վարչապետին և իրենց հույսը կապում են բացառապես նախագահի հետ: Այս իրավիճակը պետք է սթափեցնի վարչապետ Հովիկ Աբրահամյանին. վարչապետի աթոռը միայն սեփական բիզնեսը ծաղկեցնելու և սեփական գերդաստանին պաշտոններ բաշխելու համար չէ, վարչապետի պաշտոնում միայն պոպուլիզմով երկար չես կարող աշխատել, առավել ևս, սահմանին վտանգ ունեցող երկրի վարչապետը շատ և շատ պրոբլեմներ պետք է գիտակցաբար վերցնի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի ուսերից՝ փորձելով ինքն այդ խնդիրները լուծել: Եթե տնտեսական բլոգով էլ է երկրի նախագահը զբաղվելու, միգուցե մեզ վարչապետի պաշտոն պետք չէ՞: