Հնարավոր չէ չտեսնել կապ Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև. Առավոտ (խմբագրական)
Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլև ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը և չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև: Հնարավոր չէ չտեսնել նաև, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում և Միջին Արևելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարևոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է:
Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, և մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին և ներկա նախագահները, ընդդիմությունը և հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսևորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք: Ըստ երևույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետբ է նաև միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը:
Կարիք չկա ասելու, որ դա միայն բանակի գործը չէ: 21-րդ դարում դա նաև պետական կառավարման, տնտեսության, դիվանագիտության, քարոզչության և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրն է:
Արամ Աբրահամյան
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
