Ջուսը սկանդալային տեսահոլովակ է պատրաստում իրենց «գլամուրների» տեղ դրած, բայց «եսիմ որ» գյուղից եկածների մասին
Life.panorama.am-ը զրուցել է հայկական շոուբիզնեսում իր ոճով տարբերվող երգչուհի Ջուսի հետ:
-Ջուս, երկրպագուների համար նոր երգ չե՞ք պատրաստել: Խոստացել էիք:
-Պատրաստել եմ, կոչվում է «No fashion»: Երգը գրվել և գործիքավորվել է Գուժի կողմից, սակայն երգի գաղափարն ու կրկներգն իմն է: Երգը նախապատմություն ունի. 2012 թվականին «Փոփ հանրագիտարանը» ինձ «շնորհեց» «No fashin»` տարվա ամենա ոչ նորաձև երգչուհի մրցանակը: Թեև մի քանի տարի է անցել, բայց ես որոշեցի իրենց այս երգով պատասխանել: Լավ է ուշ, քան երբեք: Գարնանը պետք է նաև տեսահոլովակը նկարահանեմ:
-Որքան զգում եմ, սկանդալային երգ և տեսահոլովակ է լինելու
-Այո, շատ: Կծիծաղենք այն մարդկանց վրա, ովքեր իրենց դնում են «գլամուրների» տեղ: Իբր սնդուսափայլ են, բայց իրենք, օրինակ, եկել են «եսիմ որ» գյուղից:
-Նշելո՞ւ եք Ձեր մատնանշած «գլամուրների» անունները:
-Ոչ, ով իրեն կտեսնի այդ տեսահոլովակում, դա կվերցնի իր վրա:
-Ձեր շրջապատում շա՞տ են նման մարդիկ:
-Իմ շրջապատում՝ ոչ, բայց իմ մասնագիտության մեջ՝ այո, շատ են:
-Ջուս, մի՞շտ եք շուտ վիրավորվում և որոշում վիրավորվածության պատասխանը տալ:
-Երբ «մսիդ» են կպնում՝ ոչինչ, կանցնի, բայց երբ «ոսկորդ» են ցավեցնում, սուտ բաներ ասում կամ գրում, ապա կարող եմ վիրավորվել շատ: Բայց, ամեն պարագայում, պատասխանը հաստատ տալիս եմ:
Ամբողջությամբ` այստեղ: