«Չեմ սիրում նշել ծննդյանս օրը, բայց այս վերջինը շատ հիշարժան էր». Աշոտ Տեր-Մաթևոսյանը դարձավ 30 տարեկան
Երեկ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը դարձավ 30 տարեկան: Life.panorama.am-ը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս, որտեղ և ում հետ է անցկացրել հոբելյանական տարեդարձը: «Ծնունդս եղել է 24-ժամյա: Երբ ժամացույցն ազդարարեց հունվարի 23-ի գիշերվա 00:00 և օրը փոխվեց, սկսեցի նշել՝ մինչև հաջորդ օրվա 00:00-ն: Բայց գաղտնիքներս չեմ բացի և չեմ ասի՝ որտե՞ղ, ինչպես և ում հետ եմ նշել: Միայն կասեմ, որ այդ ամբողջ 24 ժամը շատ հետաքրքիր ու անակնկալներով լեցուն է եղել»,-պատասխանեց դերասանը:
Այս տարեդարձը անցած 29 տարիներից տարբերվում էր Աշոտի համար. «Նման տարեդարձ երբեք չեմ ունեցել: Չեմ սիրում նշել ծննդյանս օրը, բայց այս վերջինը շատ հիշարժան էր, բայց թե ինչի՞ շնորհիվ՝ չեմ ասի»:
Բազում էին նվերները, մաղթանքներն ու կենացները: Մաղթանքների մեջ, կարծես թե, կար այնպիսին, որը հոգեհարազատ էր, բայց… «Չեմ կարող մաղթանքն ասել, քանի որ դրանից ինքներդ էլ կհասկանաք, թե ով է մաղթել: Դա շատ գաղտնի է»,-ժպիտով ավելացրեց դերասանը:
Գաղտնապահ դերասանը զերծ է ծննդյան երազանքներ պահելու սովորույթից: Ամեն տարիքի հետ զգում է փոփոխություն և՛ բնավորության, և՛ կենսակերպի մեջ:
