Դաշնակցական ղեկավարները Հայաստանի «ոչ բարեկամ» երկրների ծպտված «գործակալներն» են. Վահան Բադասյան. Հրապարակ
Դաշնակցությունից տարիներ առաջ հեռացված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում խոսել է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի մասին, ինչը դաշնակցական որոշ շրջանակների մոտ դժգոհության, իսկ որոշ դեպքերում՝ ՀՅԴ-ից դուրս գալու առիթ է դարձել: Բադասյանն ասել է, թե փաստեր ունի, որ դաշնակցական ղեկավարները Հայաստանի «ոչ բարեկամ» երկրների ծպտված «գործակալներն» են. «Նրանց առջեւ խնդիր է դրված Դաշնակցությունը փակել, նրանք դրա համար էլ չեն գործում Դաշնակցության կանոնագրով, այլապես անձը չի կարող այդպիսի դերակատարում ունենալ»: Նա ընդգծել է, որ, հակառակ ՀՅԴ կանոնադրության, այսօր ոչ թե շարքերն են թելադրում վերեւներին, այլ ճիշտ հակառակը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
