«Պատասխանատվությունը պապայի վրա է եղել, որն ասել է՝ ես տեր եմ». Սամվել Խուդոյանը՝ ռազմական ուսումնարանում տեղի ունեցած սպանության մասին
168.am-ը գրում է. «Ցանկացած երեխա իր ընտանիքի պատկերն է, և հաճախ ծնողները բողոքում են դրա համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես՝ հենց իրենք են մեղավոր եղել իրենց երեխայի դաստիարակության հարցում: Տղա դաստիարակելու շատ վատ սովորություն ունեն հայրերը՝ քեզ բան ասող լինի, կգնաս, կխփես, կջարդես, քեզնից ուժեղը չկա, ինչ կուզես՝ կանես, մեկ ա ես տեր եմ, ու ահա այս «պապան տեր է»-ն է, հանգեցնում է պատասխանատվության անկման: Եվ այստեղ էլ ես ենթադրում եմ՝ այդ տղան պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, պատասխանատվությունը պապայի վրա է եղել, որն ասել է՝ «ես տեր եմ»»,- Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում տեղ ունեցած սպանության վերաբերյալ այս կարծիքը հայտնեց հոգեբան Սամվել Խուդայանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են:
մանրամասները` սկզբնաղբյուրում
