Անօրինական խմբավորումների դեմ կարելի է պայքարել միայն սահմանադրական փոփոխություններով. Չորրորդ Իշխանություն
Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Աբտակ Խաչատրյանի ծեծին՝ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Այո, հենց Սահմանադրությունն է պատճառը, ռր իրավիճակն այսպիսին է», որովհետև «Հայաստանում վխտում են զինված, անօրինական խմբավորումները», եւ դրանց դեմ պայքարը կարելի է միայն սահմանադրական փոփոխություններով:
«ՉԻ» - Հիշո՞ւմ եք, չէ՞, հին անեկդոտը։ Վարսավիրին հարցնում են «ռակը ինչի՞ց ա առաջանում», ասում է «տանը թրաշվելուց»: Հիմա դաշնակցությունը մոտավորապես այդ վարսավիրի վիճակում է հայտնվել. երկրում ինչ լինում է իրենք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք: Կարծես թե գործող Սահմանադրությամբ ապօրինի զինված բանդաներին թույլատրվում է մարդ ծեծել, իսկ ոստիկանությանը խստիվ արգելվում է պայքարել այդ բանդաների դեմ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
