Աբրահամյանը Հայաստանի թիվ 1 օլիգարխին «ոչնչացնելուց» հետո հանգիստ կարող է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ճիշտ է Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց զարգացնել Հայաստանի տնտեսությունը, կամրջի դեր խաղալ իր խնամու հետ, բայց, այնուամենայնիվ, Հովիկ Արգամիչը կմնա Հայաստանի նորագույն պատմության մեջ որպես ամենասկզբունքային և օլիգարխիայի դեմ պայքարող վարչապետ, ով փաստացի պայքար է տանում Հայաստանի թիվ 1 օլիգարխի պետական բյուջեյի նկատմամբ իրականացվող չարաշահումների դեմ:
Հովիկ Աբրահամյանը Հայաստանի թիվ 1 օլիգարխին «ոչնչացնելուց» հետո հանգիստ կարող է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից և գնալ վաստակած հանգստի: Այս ամենի արդյունքում նա կհամարվի արևմտամետ հակաօլիգարխիկ կերպար և հանգստի փոխարեն կարող է լինել Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում:
Այ եթե խնամի Ծառուկյանն էլ հողագործությամբ հարստացած լիներ, ինչպես Հովիկ Աբրահամյանը, հիմա պատկերը բոլորովին այլ կլիներ:
Առա'ջ, պարոն վարչապետ:
Ձեզ հաջողություն եմ մաղթում օլիգարխիայի դեմ պայքարում: