1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ես առանձնազրույց չեմ ունեցել ո'չ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, եւ ո'չ էլ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Չնայած նրան, որ մինչ օրս ակտիվ քննարկումներն են գնում այն մասին, թե ԲՀԿ-ի մարտի 5-ին կայանալիք կուսակցության դռնփակ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է դառնալու Նաիրա Զոհրաբյանը, այդուհանդերձ ԲՀԿ-ակամերձ որոշ շրջանակներ էլ, թեկուզ ոչ հրապարակային, կարծիք են հայտնում, որ Նաիրա Զոհրաբյանի տարբերակը դժվար թե իրականություն դառնա, քանի որ այդ հարցում ԲՀԿ-ի ներսում եւ դրսում տարաձայնությունները բավականին շատ են:
Ի դեպ, նախօրեին էլ քաղաքական որոշ շրջանակներ տեսակետ էին շրջանառում, թե տեխնիկական որոշ փոփոխություններից հետո, հնարավոր է որ ԲՀԿ-ի ղեկը անցնի ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի ձեռքը, ով տարածված կարծիքի համաձայն
ընդունելի կադր է թե Ռոբերտ Քոչարյանի , եւ թե Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից, բացառությամբ ՀՀ բիզնեսազուրկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ով Արսենյանի նման համառ քաղաքական գործիչներին «տանել» չի կարողանում:
Պարզելու համար, թե ինչքանով են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը, եւ թե արդյո՞ք առաջարկ ստանալու դեպքում կընդունի այն Արսենյանը թե ոչ, Fnews.am-ը մի քանի հարցադրում արեց հենց ՄԱԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին, ով հարցը լսելուն պես արձագանքեց.

-Ես նման բան չեմ լսել, այդպիսի բան չկա եւ չի էլ կարող լինել, քանի որ ես Միավորված աշխատանքային կուսակցության նախագահն եմ, եւ բնական է, որ այս դեպքում ամեն ինչ պետք է ողջամտություն սահմաններում լինի:
-Դե Հայաստանի պայամաններում ամեն ինչ էլ հնարավոր է.հատկապես որ տեսակետ կա, թե նախկին ու ներկա իշխանական ֆիգուրները դեմ չեն լինի Ձեր անձի ընտրության հարցում:
-Իսկ Օբամա՞ն, Օբաման ի՞նչ ա ասում...Կրկնում եմ, այդպիսի բան չկա, եւ ես նման առաջարկներ որեւէ մեկից չեմ ստացել:

-Լավ, խոսենք ԲՀԿ-ի ու նրա ճակատագրի մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ-ին  նման բախտ վիճակվեց, ինչո՞ւ ԲՀԿ-ին այսպես ասած ստվերեցին քաղաքական գործընթացներից:

-Այս վերջին գործողությունները, իմ խորին համոզմամբ ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական գործընթացներ էին, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք:
-Իսկ ի՞նչ ունենք:

-Գիտեք Բարգավաճ Հայաստան կուսակացությունը, եւ Բարգավաճ Հայաստան քաղաքական թիմը տարբեր բաներ են. խնդրում եմ դա գիտակցեք, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցած գործընթացներին, ապա ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ամենը ուղղակի տեխնիկական բնույթ էր կրում:
-Պարոն Արսենյան, իսկ այդ տեխնիկական գործընթացների թեժ օրերին դուք մի տեսակ ընդհատակում էիք: Ի՞նչ է ձեզ խնայում էին, թե՞ դրա տակ այլ պատճառներ կային թաքնված:

-Հարգելիս, ինձ խնայում էին բժիշկները, քանի որ ես գտնվում էի վիրահատական շրջանում: Շնչառության հետ կապված խնդիրներ ունեի, որոնք պետք էր արագ կարգավորել, մեր առողջության մասին է՞ լ չմտածենք ի՞նչ է: Հո՞ անպոչ գդալ չէի, որ էդ վիճակում խառնվեի ներքաղաքական գործընթացներին:

-Այդուհանդերձ ներքաղաքական կյանքը շարունակվում է եւ մի բան փաստ է. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքական գործընթացներից... Չհաշված գործարար հատվածի այն առնետավազքը, ինչը տարիներ առաջ տեղի ունեցավ ՕԵԿ-ի դեպքում: Մի տարբերությամբ`որ ՕԵԿ նախագահը իր պատրաստվածության շնորհիվ մնաց խոշոր խաղի մեջ, իսկ ահա Ծառուկյանը լքում է քաղաքականությունը:Ի՞նչ կասեք սրա հետ կապված:

-Գիտեք ինչ, էդ համեմատակնները որպես կանոն ամեն ինչի հետ էլ կարելի է անցկացնել, բայց էն ինչ որ այս պահին ունենք, դա այս պահին տեղի ունեցող քաղաքական գործընթացներ են, որը որ բերեց ԲՀԿ-ի ներսում տեղի ունեցած տեխնիկական գործընթացներին:
-Իսկ այդ տեխնիկական գործընթացների համատեքստում, Ձեզ որպես գործարար Գուրգեն Արսենյանի հորոդոր, առաջարկ, պահանջ (չնայած պահանջը ասավածը կարծես ձեզ համար չէ) չի՞ եղել լքելու ԲՀԿ խմբակցությունը:

-Շնորհակալություն, որ իմ այդ բնավորության գիծը գիտեք, բայց ես նմատիպ որեւէ առաջարկ չեմ ստացել, եւ բացի այդ ես հայատարարում եմ, որ բացառված է որ նման բան ինձ հետ պատահի: Այն է` իրականացնել իմ կամքին ու խղճին հակառակ գորոծողություններ.դա բացառված է: Իմ որոշումները ես ընդունում եմ առաջնորդվելով իմ խղճով եւ համոզմունքներով: Ես համոզված եմ, որ Բարգավաճ Հայստան կուսակցությունը ունի կարեւոր եւ օգտակար դերակատարություն Հայաստանի քաղաքական կյանքում:
-Եւ ո՞րն է այդ կարեւոր ու օգտակար դերակատարությունը…

-Ուրեմն այսպես. քաղաքական այդ թիմը 2012 թթ-ին ստացել է ՀՀ բնակիչների 550 հազար ընտրողի աջակցություն, որը լրջագույն պարտավորություն է, եւ որի մասին մառանալ պետք չէ: Մեր խմբակցությունը եւ կուսակցությունը, կուսակցության համար այս «ծանր» իրավիճակում իր մեջ վճռականություն եւ կամք պետք է գտնի շարունակելու սպասարկել իր ընտրողների շահերը `օրենսդիր մարմնում, եւ ՀՀ-ի քաղաքական դաշտում:
Ես որպես քաղաքական թիմի անդամ, իմ խորհին շնորհակալություն են հայտնում պարոն Գագիկ Ծառուկյանին մեր անցած համատեղ քաղաքական ուղու համար: Պարոն Ծառուկյանի որոշումը` հեռանալ քաղաքականությունից եւ դադարեցնել քաղաքական գործունեությունը համարում եմ պարոն Ծառուկյանի անձնական գործը, եւ կարծում եմ ամեն ոք ունի իր հետագա գործունեությունը որոշելու սրաբազան իրավունքը:
Գտնում եմ, որ պարոն Ծառուկյանը ժողովրդի կողմից սիրված ու խարիզմատիկ անձնավորություն էր, եւ ոչ դասական քաղաքական գործիչ: Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը իր նախասիրած ոլորտներում կշարունակի լինել արդյունավետ եւ օգտակար մեր հասարակության համար: Ես իմ շնորհակալությունն  եմ հայտնում իմ ընկեր Գագիկ Ծառուկյանին `մեր համատեղ գործունեւության համար:
-Պարոն Արսենյան ամեն ինչ ասվեց, միայն թե այդպես էլ չասացիք, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը դուրս մղվեց մեծ քաղաքականությունից: Եւս ըստ Ձեզ ի՞նչ մնաց ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի ստվերում հայտնվելուց հետո…

-Կարծում եմ,  պարոն Ծառուկյանի կողմից քաղաքականությունից հեռանալու որոշումը կայացվել է ոչ քաղաքական գործընթացների արդյունքում: Իսկ ԲՀԿ-ի հետագա անելիքները լուրջ փորձություն են նաեւ կուսակցության անդամների եւ քաղաքական ղեկավարության համար: Այդ կուսակցությունը ՀՀ-ի քաղաքական կյանքում ունեցել է եւ հուսով եմ, որ կունենա արդյունավետ դերակատարում` վերաիմաստավորելով իր քաղաքական նպատակներն ու քաղաքական ուղեծիրը: Ես իմ ողջ մտավոր, քաղաքական եւ անձնական պոտենցիալով պատրաստ եմ եւ օժանդակելու եմ, որպեսզի ԲՀԿ-ն իր բազմահազար անդամներով ու համակիրներով շարունակի արդյունավետ օրենսդրական գործունեությունը` հանուն մեր ընտրողների եւ ՀՀ քաղաքացիների:
-Պարոն Արսենյան, իսկ ըստ Ձեզ այսուհետ ինչքանո՞վ  ԲՀԿ-ի գործերի մեջ կխառնվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ըստ էության համարվում է ԲՀԿ-ի քաղաքական կնքահայրն ու Գագիկ Ծառուկյանի բիզնեսի գործընկերը:

-Ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ 2012 թթ-ից, եւ որպես ԲՀԿ խմբակցության անդամ իմ պատգամավորական գործունեության ընթացում որեւէ անգամ ականատես չեմ եղել եւ առիթ չեմ ունեցել մտածելու, որ մեր կողմից իրականացվող որեւէ գործունեությունը կառավարվում է ինչ-որ ստվերային կենտրոնից: Ես դա պնդում եմ ամենայն պատասխանատվությամբ:
-Պարոն Արսենյան, կարծիք կա որ դուք հաճախակի եք հանդիպումներ եւ առանձնազրույցներ ունենում թե' նախորդ նախագահի,  եւ թե' գործող նախագահի հետ: Հետաքրքիր է, թե նման հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր եք քննարկում երկրի  նախկին ու ներկա ղեկավարների   հետ:
-Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, ես առանձնազրույց չեմ ունեցել ո'չ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ ո'չ էլ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Գիտեք, ես էս ամբողջ պատմության մեջ մի բանի վրա եմ զարմանում.ինքան «տուֆտա» դեմքեր ասես, որ չեն անդրադառնում ներքաղաքաքական անցուդարձին ու տեղի ունեցող պրոցեսներին, բայց հարց է առաջանում, թե այդ «տուֆտեքից» քանիսն են իրենց հայելու մեջ նայում ու հետո նոր խոսում…


Զրույցի շարունակությունը` կներկայացնենք հաջորդիվ:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan