ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄՆ կառավարության քաղաքական խորհրդական, Բարաք Օբամայի փիառ մասնագետ Էդվարդ Հակոբյանի հետ «Հարթակ»
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ հարցազրույց ԱՄՆ կառավարության քաղաքական խորհրդական, ընդ որում նաև Բարաք Օբամայի փիառ մասնագետ, հեռուստատեսության և զվարճանքի ինդուստրիայի պրոդյուսեր Էդվարդ Հակոբյանի հետ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԱՆՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐՈՆՔ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ ՎԵՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՁԵՌՔԸ
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ հարցազրույց ԱՄՆ կառավարության քաղաքական խորհրդական, ընդ որում նաև Բարաք Օբամայի փիառ մասնագետ, հեռուստատեսության և զվարճանքի ինդուստրիայի պրոդյուսեր Էդվարդ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Պարոն Հակոբյան, Դուք 20 տարուց ավելի է՝ ապրում եք ԱՄՆ-ում: Ծանոթ եք և անձամբ աշխատում եք բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչների և շոու-բիզնեսի աստղերի հետ: Դա մի օր Ամերիկայում հայտնված հայ տղայի ամերիկյան երազանքի իրականացո՞ւմն է:
-Ես ապրում էի Խորհրդային Միությունում, այն ժամանակ մեր երկիրը փակ էր ամեն կողմից, իսկ երբ մի բան փակ ու արգելված է լինում քո համար` հենց դրան էլ ձգտում ես: Այդ մոտիվացիայով էլ հայտնվել եմ Ամերիկայում: Հավատացած եմ, որ ամեն մարդ ի վիճակի է հասնել իր երազանքին: Ամերիկացիներն ասում են. «Եթե կարողանում ես երազել, ուրեմն կարող ես և հասնել այդ երազանքին»: Ես ինչի մասին երազել եմ, ավելին է ստացվել:
-Իսկ հե՞շտ է ստացվել:
-Այո, բավականին հեշտ:
-Եվ դա ինչի՞ արդյունք է` ճակատագրի՞, երջանիկ պատահականությա՞ն, համառ աշխատանքի՞, թե՞ պարզապես ճիշտ ժամանակին հայտնվել եք ճիշտ տեղում:
-Կարծում եմ՝ այդ երեքն էլ փոխկապակցված են: Այդ ամենը ֆորմուլա է: Այ նայեք` կինոինդուստրիայում ինչպես է. եթե ուզում ես բարձունքների հասնել՝ պետք է ունենաս հետևյալ բաղադրամասերը` ծանոթություն, հաջողություն, փող ու ամենակարևորը`տաղանդ: Եթե այդ բաղադրատոմսից մի բաղադրամաս պակասում է` արդեն ստացվում է ոչ այն, ինչն, իրոք, պետք է ստացվի:
- Դուք այդքա~ն հայտնի եք ԱՄՆ-ում, բայց մյուս կողմից ՝ Հայաստանում Ձեր մասին քչերը գիտեն…
-Գուցե ես այդքան հետաքրքիր չեմ եղել հայերի համար դրա համար էլ ինձանով չեն հետաքրքրվել: Չէ՞ որ ինքս չեմ կարող ասել` եկեք ինձնից հարցազրույց վերցրեք և այլն:
-Իսկ կցանկանայի՞ք:
-Երբեք իմ առջև նման նպատակ չեմ դրել: Ես գնում եմ այնպես ու այնտեղ, ուր ինձ կյանքն է տանում: Բայց տեսնո՞ւմ եք, դուք, վերջիվերջո, ինձ գտաք ու մենք խոսում ենք արդեն:
-Ի՞նչ կապ ունեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
-Ամեն քաղաքացու պարտականությունն է օգնել ու աջակցել իր երկրի նախագահին ու կառավարությանը, աշխատել նրանց հետ, փորձել լավացնել ժողովրդի կյանքը:
-Իսկ չէ՞ որ շատերին չի հաջողվում անգամ 10 կմ հեռավորությունից մոտենալ երկրի նախագահին:
-Այո, բայց ինձ հաջողվել է: Ես փորձում եմ օգնել նրան, խորհուրդներ տալ, ընտրություններում օգտակար լինել, պրոպագանդա տանել: Ես Օբամայի հետ հանդիպել եմ շատ անգամներ` տարբեր առիթներով: Ասեմ, որ ինքը հետաքրքիր անձնավորություն է:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում
