Չարամտորեն երթևեկության կանոնները խախտած երիտասարդների «47» համարներով մեքենաները տեղափոխվեցին համապատասխան վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է .
Երեկ՝ մարտի 30-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Հրաչ Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 47 LZ 047 համարանիշի, Նարեկ Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 47 NZ 777 համարանիշի և Դավիթ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 47 ՕT 047 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Հանրապետության հրապարակում միմյանց ուղեկցելով՝ չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները և անգամ մեքենաները վարել չթույլատրելի հատվածում:
Շարունակությունը ` սկզբնաղբյուրում