Մինչ վաթսունմեկամյա Քրիսթի Բրինքլիի հասակակիցները զբաղված են թոշակ ստանալու հետ կապված թղթաբանությամբ, հմայիչ ամերիկուհին լողազգեստով զարդարում է հայտնի ամսագրերի շապիկները:
«Ծերություն» բառն այս կնոջ համար սոսկ տառերի միասնություն է, և նա ընդհանրապես չի կաշկանդվում իր տարիքից: «Ինձ դուր է գալիս իմ տարիքը, քանի որ հիմա ես լի եմ ավյունով»,-ասել է Բրինքլին:
Ինչպես նշում է adme.ru-ն, ամերիկուհու կարիերան սկսվել է 1973թ.: Առայսօր Բրինքլին հայտնվել է 500-ից ավելի ամսագրի շապիկներին, իսկ 1980-ականներին նա Cover Girl կոսմետիկ բրենդի հետ ստորագրել է նորաձևության պատմության մեջ ամենաերկար պայմանագիրը` 20 տարի ժամկետով:
Հետաքրքրական է, որ Բրինքլին բացի հաջողակ մոդել լինելուց նաև բազմազավակ մայր է: Չնայած 3 ծննդաբերությանը՝ նրան հաջողվել է պահպանել գեղեցիկ կազմվածքը:
Ստորև ներկայացնում ենք Բրինքլիի կյանքի հիմնական կանոնները.
1. Չմտածել տարիքի մասին,
2. Եթե մի բան շատ ես ցանկանում, ապա դա հնարավոր է,
3. Չկենտրոնանալ հագուստի չափսի վրա,
4. Սպորտը երիտասարդություն է,
5. Հագնվել` ըստ Ձեր կարգավիճակի,
6. Սիրել սեփական երեխաներին: