Ֆեյսբուքյան հավատացյալ Նազենի Հովհաննիսյանը եկեղեցին դարձրել է instagram-ի նկարների ֆոն, իսկ պահքը՝ նիհարելու դիետա
Ժողովուրդ, ի՞նչ եք կարծում՝ այս տեսքով եկեղեցի գնո՞ւմ են։ Բաց ոտքերով ու կարմիր բարձրակրունկներով եկեղեցի են գնո՞ւմ։ Ախր մի հատ դռան վրայի պատկերը նայեք էլի, բա սազում ե՞ն իրար։
Ի վերջո, պահքը, բացի սննդային սահմանափակումներից, պահանջում է նաև որոշակի հոգևոր զսպվածություն։
Ասեմ, որ նկարում ֆեյսբուքյան հավատացյալ Նազենի Հովհաննիսյանն է, ով եկեղեցին դարձրել է instagram-ի նկարների ֆոն, իսկ պահքը՝ նիհարելու դիետա։ Մի՞թե չենք սովորել, որ հավատում ենք մեր մեջ, ինքներս մեզ հետ, առանց ոչ մեկի բան ցույց տալու, առանց ապացուցելու, առանց գլուխ գովալու և առանց հրապարակայնացնելու։
Եկեղեցին հագուստ կրելու կանոններ ունի, բայց գլխավոր կանոնը պետք է գլխումդ լինի, երբ հագուստ ես ընտրում զգեստապահարանիցդ, եկեղեցին հետ չի ուղարկի դռան դեմից, բայց պետք չէ չարաշահել դա և վեչեռնի շորերով գնալ մի տեղ, որտեղ ամենաքիչը դրա կարիքը կա։
Աղբյուրը` այստեղ
