Ճաշակ բաժանելուց Աիդա Սարգսյանին, Եվա Ռիվասին,Նանային, Շուշան Պետրոսյանին և շատ այլ հայտնիների հերթը չի հասել
Շատ հայ հայտնիներ իրենց միկրոբլոգներում կամ լրատվական կայքերում հայտնվում են այնպիսի հագուկապով, որ զարմանալ կարելի է: Բեմի մարդը հանրության առջև հայտնվելուց առաջ մի քանի անգամ ավել պետք է մտածի, խորհրդակցի ոճաբանի ու մոդելավորողի հետ, չնայած մեզանում հաճախ հենց ոճաբան կոչվածն է անճաշակ հագնվում, ուր մնաց իր հայտնի հաճախորդին գրագետ խորհուրդներ տա: Էլ չեմ ասում այն մասին, որ այսօր ով չի զլանում՝ դիմահարդար ու ոճաբան է դառնում կամ նորաձևության տուն բացում: Չնայած եթե մի քանիսն Անահիտ Սիմոնյանի ու Սյուզի մելիքյանի նման լինեն, քոթի փեստ անելը կա ու կա:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոսե մայրիկը: