Ինչու պետք է կառավարությունը որոշի աշակերտի շարժը. Ընդդիմադիրների հորդորով օրենքի քվեարկությունը հետաձգվեց
Այսօր` ապրիլի 7-ին, ԱԺ-ում Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենքների նախագածերի փաթեթի քվեարկությունից առաջ, վարման կարգով ձայնի իրավունք խնդրելով, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ սա անընդունելի է. «Այս նախագծի համաձայն, եթե նույնիսկ աշակերտը 9-րդ դասարանից հետո որոշում է գնալ արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ, միևնույնն է նա մինչև 19 տարեկանը պետք է պարտադիր սովորի միջնակարգ դպրոցում: Իսկ այն դեպքում, եթե աշակերտը չի ցանկանում 9-րդ դասարանից հետո շարունակել միջնակարգ կրթությունը, պետք է կառավարության թույլատվությամբ դա լինի, ինչու պետք է կառավարությունը որոշի աշակերտի շարժը»,-ասաց ՕԵԿ-ական պատգամավորը` կոչ անելով հետաձգել օրենքի քվեարկությունը և շարունակել աշխատել նախագծի վրա:
Նշենք, որ ԱԺ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հանդես եկան համանման կոչով` առաջարկելով հետաձգել օրենքի քվեարկությունը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը որոշում կայացրեց մինչև վաղը հետաձգել քվեարկությունը:
