1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իսկական կինը քաղաքականության մեջ չի կորցնում իր կանացիությունը, չնայած որ տղամարդիկ «արմունկներով հարվածում են» աջուձախ. Ա. Բախշյան

Tert.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է քաղաքականության մեջ տղամարդկանց խանդին, ընտրություններին ժամանակ կոշտ մրցապայքարին, ինչը բնորոշեց որպես «արմունկներով կանանց աջուձախ խփելու» պայքար: Ըստ Անահիտ Բախշյանի, քանի որ կին քաղաքական գործիչներն ավելի քիչ կեղտոտված են, չունեն բիզնեսներ, իշխանությունների համար ավելի անվերահսկելի են:

-Տիկի՛ն Բախշյան, այսպիսի խոսք կա, որ իրականում թույլ սեռը տղամարդիկ են, այսինքն` կանայք շատ ավելի ուժեղ են: Եթե համամիտ եք, կարո՞ղ եք ներկայացնել մի քանի հիմնավոր փաստարկ, որ այդպես է:

-Այդպես չէի ձևակերպի միտքը, որ կինը ավելի ուժեղ է, քան տղամարդը: Նայած ինչ նպատակով ես դա ասում: Այն, որ ցավին կինն ավելի շատ է դիմանում, քան տղամարդը, հայտնի է, իրենք էլ գիտեն: Այն, որ կանայք շատ ավելի զուսպ են և իրենց քայլերում ավելի ներդաշնակ կարող են լինել, քան տղամարդիկ, ինձ համար դա ակնհայտ է, երբ խոսքը ինչ-որ բան պաշտպանելու մասին է: Կնոջ մոտ այդ աստվածատուր բնազդը ավելի խոսում է այն դեպքերում, երբ պետք է պաշտպանել ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին: Հետո կանայք ավելի հանդուրժող են, փորձում են իրենց շուրջ ավելի խաղաղ մթնոլորտ հաստատել: Եվ հետո կանայք ավելի պատասխանատու են, քան տղամարդիկ: Ավելի քիչ կաշառվող են, քան տղամարդիկ: Եվ պատահական չէ, որ այսօր աշխարհում շատ փորձագետներ ասում են, որ եթե լինի մատրիարխատ` կանանց իշխանություն, ապա այդ երկրներում շատ ավելի լավ իրավիճակ կլինի, ինչպես սկանդինավյան երկրներում է, որտեղ իշխանության մեջ կանայք կազմում են 40-48 տոկոս: Եվ այդ երկրները այսօր աշխարհի ամենաբարեկարգ, սոցիալական ապահովության առումով առավել նպաստավոր երկրներն են:

-Դե մեզ մոտ կանայք քվոտավորված են ներկայացված կուսակցական ցուցակներում՝ այսքան կին պատգամավոր, այսքան՝ նախարար, և այլն:

-Այդ քվոտավորումն արեցին, որ կանանց թիվն ավելացնեն, բայց մենք տեսնում ենք՝ ինչպես է աշխատում: Եթե այդպես լիներ, ապա ԱԺ 25 տոկոսը պետք է լիներ կին պատգամավոր, բայց այդպես չէ, կեսն էլ չէ: Մեր տղամարդիկ չեն ուզում իշխանությունը բաժանել կանանց հետ:

-Բայց ոմանք էլ ասում են, որ հենց այդ քվոտավորման մեջ ի սկզբանե խտրական մոտեցում կա, ինչպես որ «կան կենդանիներ, որ հավասար են, և կան, որ ավելի հավասար են»: Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ անհավասարություն է քվոտաների դեպքում. եթե մարդ ես, ի՞նչ տարբերություն, պայքարի կանանց հետ էլ, տղամարդկանց հետ էլ:

-Այո: Դա մեր հասարակության կին հատվածի պասիվության մասին է խոսում: Եվ, իբրև թե, այդ պասիվությունն աշխուժացնելու համար այդ քվոտան մտցրեցին: Բայց մեր հասարակության կին հատվածը, որն իր տոկոսային հարաբերակցությամբ ավելի կրթված է, ավելի հանդուրժող, այս կին հատվածն այդ պատասխանատվությունից վախենում է, որովհետև եթե ինքն այն ստանձնի, ինքը դա ամբողջովին իր մեջ կրելու է: Ինքը վախենում է այն ստանձնելուց և հեռու է մնում իր թեկնածությունն այս կամ այն ընտրովի մակարդակում դնելուց, որովհետև տղամարդիկ, նույնիսկ նրանք, որ կնամեծար են, այնպես են արմունկներով աջուձախ խփում կանանց,  արմունկներով հրելով՝ գնում են առաջ, ոտքի տակ տալով: Այս բիրտ, գռեհիկ պայքարին կինը չի դիմանում և ասում է`«ձեզ լինի ձեր իշխանությունը, որովհետև ես նախ այս պատասխանատվությունից վախենում եմ, և երկրորդ` պատրաստ չեմ արմունկներով ձեզ հետ կռվել»:

-Հաջորդ հարցս էլ հենց դրա մասին է. եթե ընտրական, քաղաքական մրցապայքարի հիմնական տարրը «արմունկներով կռվելն» է, քաղաքականության մեջ արդեն եղած կանայք արդյո՞ք չեն կորցնում կնոջը բնորոշ հատկանիշներ և ձեռք բերում տղամարդկայինը:

-Չէ, չէ, եթե կինը կին է, ինքը ոչ մի այդպիսի պայքարից չի կարող կորցնել դրանք: Իսկ եթե կորցնում է, ուրեմն ի սկզբանե ինքն ինչ-որ բան չի ունեցել: Իսկ այն, որ կինն այդ պայքարում դառնում է համարձակ, դառնում է արդարամիտ, ասող, դրանից կորցնո՞ւմ է կանացիությունը: Իսկ ո՞վ է ասում, որ կինը պետք է լինի քողի տակ, գլուխը կախ, խոնարհ ծառա: Անձամբ ես, երբ մեծամասնական կարգով առաջադրվել եմ, ինձ տղամարդիկ այնպես արմունկներով դուրս մղեցին՝այն դեպքում, երբ քարոզարշավի սկզբում և վերջում ունեի հասարակության 48 տոկոս ձայնը: Սոցհարցում էի պատվիրել, իսկ վերջում ստացել էի 13 տոկոս: Ես նույնիսկ մինչև հիմա այդ արմունկների ֆիզիկական ցավն եմ զգում, բայց դա որևէ կերպ չի ազդել իմ կանացիության վրա: Հակառակը, սա ազդեց իմ հոգեբանության վրա այն առումով, որ ինձ ավելի կին զգացի: Ավելի ուժեղ, ավելի զորեղ զգացի իրենցից, որովհետև իրենք առան իրենց ձայները: Բայց ես գիտեմ, որ այդ առնելուց առաջ ես ունեի ժողովրդի 48 տոկոսի չծախված ձայները:

- Իսկ արդեն քաղաքականության մեջ դժվա՞ր է կնոջ համար:

-Քաղաքականության մեջ լինելն անկախ սեռից դժվար է, որովհետև հսկայական պատասխանատվություն ես ստանձնում՝ մուտք գործելով քաղաքականություն: Միշտ ասել եմ, որ ինքս, քաղաքագիտության մեջ, որպես այդպիսին, դիլետանտ եմ, բայց հանգամանքները երբեմն բերում, կանգնեցնում են մի դռան մոտ, որտեղից կամ պետք է մտնես, որպեսզի քո մեջ եղած զգացմունքները, ընդվզումը, ասելիքը, ցավը՝ քո պետության ու ժողովրդի վիճակի մասին արտահայտես, կամ պետք է չմտնես էդ դռնից: Ես այդ համարձակությունը վերցրեցի, երբ իմ մեջ շատ հարցականներ առաջացան «հոկտեմբերի 27-ից» հետո և այդ հարցականների պատասխանը գտնելու համար եկա քաղաքականություն ու տեսա, որ դա շատ մեծ պատասխանատվություն է: Եվ այդ գաղափարներին ազնվորեն ծառայելու դեպքում հանդիպում ես այնպիսի խոչընդոտների, որոնք այդ պահին քեզ համար թվում են անլուծելի։  Բայց, այնուամենայնիվ, չպետք է ընկրկել ու ասել, որ ինձնից բան կախված չէ: Ես գիտեմ, որ ինձնից ինչ-որ մի բան կախված է, որը ես պետք է անեմ:

-Տղամարդկանց, չասեմ քամահրական, բայց «վերևից» վերաբերմունք նկատե՞լ եք, եթե ոչ Ձեր, ապա առհասարակ կին քաղաքական գործիչների նկատմամբ:

-Գիտեք ինչ եմ նկատել, որ քաղաքականության մեջ գործող թե կինը, թե տղամարդը, եթե իրենք գործում են իսկապես ծառայելու նպատակով, բոլորն էլ արժանանում են հավուր պատշաճ հարգանքի: Բայց նույն կերպ, անկախ սեռից, եթե քաղաքականությունը ծառայեցնում են միայն իրենց շահերին և նպատակներին, ապա երկուստեք չեն արժանանում մարդկանց վստահությանը: Եվ քանի որ կանայք քաղաքական գործիչների քիչ տոկոսն են կազմում, թվում է, թե կանանց նկատմամբ այդ քամահրական վերաբերմունքը կա:

-Իսկ քաղաքականության մեջ կինը պե՞տք է ավելի զգուշավոր, զգույշ լինի, քան տղամարդը, քանի որ եթե օրինակ ինչ որ բան Ձեր տղամարդ գործընկերոջը դուր չգա, կարող է ասել՝ «քեզ կնոջ նման պահի»: Նման «պախարակումներ» ԱԺ-ում բազմիցս տեսել ենք:

- Կինն իր էությամբ ունի ինքնապաշտպանության հզոր մեխանիզմ՝ իր շուրջը իր զավակներին, իր երկիրը պահելու բնազդ, որը նրան թելադրում է ավելի զգույշ լինել: Բայց զգուշավորությունը չէ, որ այդ տղամարդկանց երբեմն նման արտահայտությունների առիթ է տալիս: Այս տղամարդիկ, որ երբեմն իրենց կողքին զգում են մրցակցություն կանանց կողմից, իրենց մեջ խոսում է սովորական խանդը: Նրանք սովոր չեն իրենց կողքին տեսնել համարձակ և խելացի կին, որը ասում է բաներ, որոնք ինքն էլ է մտածում, բայց համարձակություն չունի ասելու, որովհետև կողքից իրեն շատ զսպող մղումներ ունի:

-Ձեր գործընկերուհի Զարուհի Փոստանջյանին են երբեմն հիշեցնում իր «կարգավիճակը»:

-Այո, ասում են, ու դա նրանից է, որ խանդում են, որ իրենք Զառայի նման ազատ, անկաշկանդ ու համարձակ չեն կարող արտահայտել այն, ինչ մտածում են:

- Քանի որ ՀՀ պայմաններում ընդդիմադրի անկախությունը ու ազատությունը, իշխանությունների կողմից վերահսկելի չլինելը լուրջ խնդիր է, կարո՞ղ եք ասել, որ կին քաղաքական գործիչները, պակաս վարկաբեկված լինելով, ավելի անկախ են:

-Շատ ճիշտ նկատեցիք: Երբ 88-ին Յուրան (Անահիտ Բախշյանի ամուսինը` հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանը) ինձ բացատրում էր անկախության գաղափարը, ես այն ժամանակ մի քիչ դժվար էի հասկանում, ես վախենում էի այդ բառից: Բայց երբ այդ բառը դարձավ իմը, ես կարող եմ ասել, որ այսօր չկա որևէ բան, կամ որևէ մեկը, որն ինձ հետ պահի գործելու իմ երկրի անկախության, ինքնիշխանության նպատակների համար: Ոչ մի բան: Ու այդպես միայն ես չեմ, այլ շատ կանայք ու տղամարդիկ:

-Իսկ հարցի մյուս կողմի մասին, որ կանայք, բիզնեսներ չունենալով, կամ՝  համեմատաբար քիչ կեղտոտված լինելով, առավել քիչ են ենթակա իշխանական ճնշումների:

-Այո՛, չվերահսկվող են կանայք, որովհետև իրենք ավելի քիչ են խառը-խուռը, կեղտոտ պատմությունների մեջ մտած: Տարբեր «բազառների» մեջ, այսպես ասեմ: Ընդհանուր առմամբ, ես քաղաքականության մեջ, տղամարդ, թե կին, շատ տարբերություն չեմ դնի, ամեն ինչ կախված է, թե ինչ նպատակներ են դրված նրանց առջև, դրանք ազնի՞վ են, թե՞ ոչ:

-Իսկ կա՞ տղամարդկանց խանդ կանանց ունակությունների, կարողությունների նկատմամբ:

-Այո: Ես զգացել եմ, երբ մի շատ հայտնի քաղաքական գործիչ ասաց, որ «ես չեմ ցանկանա, որ իմ կինը քաղաքական գործիչ լինի»՝ նկատի ունենալով ինձ, որովհետև ուղիղ իմ մասին էին հարցրել: Եվ ես դրանում ոչ այլ ինչ տեսա, քան պարզապես խանդ:

-Տղամարդ-կին հարաբերություններ քաղաքականության մեջ գոյություն չունեն, բայց մանրուքների մակարդակով՝ մի գեղեցիկ զգեստ, սանրվածք, շրթներկի նոր գույն տեսնելիս տղամարդ քաղաքական գործիչները հաճոյախոսո՞ւմ են:

-Այո, ուշադիր են և չեն խնայում հաճոյախոսություններ: Երբեմն չափից ավելի են հաճոյախոսում: Սա որոշների մոտ կնամեծարությունից է, որոշների մոտ՝ շողոքորթելու ցանկությունից։

-Կին-տղամարդ ընկերության մասին։ Մի կողմից ասում են, որ ընկերուհին ընկերուհուն ավելի լավ է հասկանում, բայց մյուս կողմից՝ տղամարդ ընկերը երբեմն կարող է շատ ավելի բարի լինել, ավելի պակաս նախանձկոտ, պակաս մրցակցային, քան կինը: Այդպե՞ս է:

-Ընկերությանն ընդհանրապես չափազանց հավատում եմ և վստահում եմ ընկերներիս, որոնց մեջ մեծամասնությունը տղամարդիկ են: Ունեմ մեկ կին ընկերուհի, արդեն 45 տարվա: Եվ ինձ մոտ այդպես է դպրոցական ժամանակներից: Խանդը, նախանձը չգիտեմ, գուցե կարող է կա, բայց ես շատ չեմ զգացել, որովհետև, նորից եմ կրկնում, իմ ընկերների մեծ մասը տղամարդիկ են: Յուրան իմ ամենալավ ընկերն է եղել, և հետո, տեսա՞ք, թե ինչքան սիրուն մեր ընկերությունը լրացրեցինք շատ ավելի թանկարժեք բանով և դարձանք մի ամբողջություն:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan