Տնտեսության իրական հատվածում 2014 թ-ին ՀՀ-ում օտարեկրյա ներդրումները կազմել են ավելի քան 839 մլրդ 758 մլն դրամ
2014թ. հունվար-դեկտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 839 մլրդ 758 մլն 300 հազ. դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 349 մլրդ 986 մլն 300 հազ. դրամ: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Համաձայն հրապարակման՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայասատան ուղղվել են 306 մլրդ 852 մլն 900 հազ. դրամի չափով ներդրումներ, ինչը գերազանցում է այլ երկրներից կատարված ներդրումների չափը: Երկրորդ երկիրը Կիպրոսն է՝ 152 մլրդ 773 մլն 300 հազ. դրամ, երրորդ տեղում՝ Գերմանիան՝ 115մլրդ 169 մլրդ 700 հազ. դրամ:
2014 թ-ին ԱՄՆ-ից տնտեսության իրական հատվածում կատարվել է 3 մլրդ 468 մլն 100 հազ. դրամի ներդրում:
Մանրամասն ` այստեղ
