Քիմը այն մարդն է, որի հետ հանրային հանդիպում է ունենում Օբաման ու շատ ուրիշ առաջին գծի ազդեցիկ դեմքեր
Անկախ Քիմի բարոյական նկարագրից` (դե իրանից բացի մնացած ալամ աշխարհը սուրբ է, գիտենք) նա բրենդ է: Իհարկե, բրենդը որոշակի ասոցիացիաներ է ունենում, և Քիմի հետ ասոցացվող բոլոր արժեքները չեն, որ կսազեին մեր հնարավոր ազգային բրենդինգի հայեցկարգին... Բայց... կան բայցեր...
Մի փոքր, շատ քիչ, զուտ մակերեսորեն մարքեթինգի հետ առնչվելով` կարծում եմ` Քիմը հիանալի մեդիա կրիչ է... Քիմը, որպես ինֆորմացիոն մեգահարթակ, պետք է լավագույնս օգտագործվի մեր կողմից...
Քիմը այն մարդն է, որի հետ հանրային հանդիպում է ունենում Օբաման ու շատ ուրիշ առաջին գծի ազդեցիկ դեմքեր:
Մեր հեզաճկուն, վեհ, բարոյական կոչերը նման են նյութական կետի` ի համեմատ այն մեդիա էֆեկտի, որը կարելի է ստանալ նման մարդ-հարթակից:
Եթե կոնկրետացնենք, ապա մենք պարտավոր ենք որոշակի հստակ մեսիջներ սփռել Քիմի միջոցով, քանի դեռ Հայաստանում է, ու պետք է պետական այրերը շատ լուրջ մոտենան այս հարցին: Քարդաշյանը շարքային թեթևաբարո աղջնակ չէ, ինչպես թվում է շատերին...
