ՀՀ արդարադատության նախարարը հրաժարվեց մեկնաբանել Հիմնադիր խորհրդարանի 5 անդամների ձերբակալության փաստը
Քանի որ այս պահին ընթանում է հետաքննության փուլը, ես ձեռնպահ կմնամ Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» մյուս ակտիվիստների ձերբակալության մասին որեւէ մեկնաբանություն անելուց։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Ծանոթ եմ գործին այնքանով, որքանով ծանոթ եմ մամուլի հրապարակումներից, ծանոթ եմ տարբեր կազմակերպությունների տեսակետներին, բայց քանի որ գործը հետաքննության փուլում է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություն անել այս գործերի հետ կապված»,- ասաց նա։
