1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, ապա ԵՏՄ-ում հայկական ոչ մրցունակ ապրանքների ինքնարժեքն է՛լ ավելի է թանկանալու

Եթե ՀԷՑ-ը մտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` հոսանքի գնի վերանայման հայտով, այսինքն` թանկացման, ապա առանց այն էլ ԵՏՄ ներսում հայկական ոչ մրցունակ ապրանքների ինքնարժեքն է՛լ ավելի է թանկանալու, մեր անմրցունակությունն էլ` ավելանալու:

Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հոսանքի գնի սպասվելիք բարձրացման «էֆեկտը» գնահատեց ոչ միայն արտահանման տեսանկյունից, այլև՝ ներքին, թե այն ինչ ազդեցություն կթողնի սոցիալական առանց այն էլ վատ վիճակում գտնվող բնակչության գրպանի վրա:

«Այսինքն` շուտով մեր քաղաքացիներն իրենց ամբողջ աշխատավարձը կտրամադրեն կոմունալ վճարումներին, եթե այս հերթական հակաշուկայական որոշումը կայանա, ինչում կասկած չունեմ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, որ երևի աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ պետության ներսում կրկնակի`50 տոկոսով, ավելանան էներգակիրների մատակարարման գները` սպառողին հասցնելու համար:

«Բաշխիչ ցանցերը հիդրոէլեկտրակայաններից էժան գնում են հոսանքը, թանկ վաճառում, նույնը գազը, որ ՀՀ մտնելուց հետո կրկնակի թանկանում է։ Ուսումնասիրել եմ եվրոպական երկրների փորձը, որտեղ մոտ 20-25 տոկոս է այդ ցուցանիշը, միայն մեր երկրում է 50 տոկոս,այն էլ, որովհետև այստեղ ամենաբարձր հարկերն են» ,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Այս սակագները Արմեն Մարտիրոսյանի համար առավել անհասկանալի են` հաշվի առնելով այն, որ հոսանքի և գազի կորուստներ Հայաստանում գոյություն չունեն, իսկ ցույց տրվող կորուստները «լևի» մատակարարումներն են, որ կորուստների անվան տակ տրվում են տարբեր ձեռնարկությունների: Օրինակ`գազալցակայանների:

Նշենք, որ «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հաշվարկներով` («ՀԺ» 15.04.15` «Հեռանկար. աթար և մոմ») հերթական բարձրացման դեպքում բնակիչներին մատակարարվող էներգիայի մեկ կիլովատը 42 դրամից կբարձրանա 48 դրամի և կկազմի 10 ցենտ: Այն դեպքում, երբ ԵՏՄ տարածքի երկրներում` ՌԴ-ում արժե 7 ցենտ, Բելառուսում`6, Ղազախստանում`8:

Սա կարևոր է` հաշվի առնելով, որ արտահանվող հիմնական ապրանքների ինքնարժեքում դեր ունի հոսանքի բաղադրիչը:

ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ապրանքների ինքնարժեքի մեջ սա որոշ իմաստով գործոն համարում է, սակայն առավել կարևոր համարում է այն, որ ՀՀ դրամն ու ռուսական ռուբլին իրար համարժեք չեն:

«Այսինքն` եթե Ռուսաստանում որոշ պահերի ընդհուպ մինչ 100 տոկոս դեվալվացիա տեղի ունեցավ, ապա Հայաստանում` 20 տոկոս: Եվ այդ անհամատեղելիությունը ստեղծեց այս իրավիճակը: Եթե մեր գումարները հավասար լինեին արժեզրկման իմաստով այսպիսի իրավիճակ չէինք ունենա։ Հիմա մեր ապրանքն ավելի թանկ է իրենց համար, քան իրենցը` մեզ համար»,- ասաց Րաֆֆի Մխչյանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ մտնելուց հետո կոնյակի, գինու, չրեղենի արտահանման 28 տոկոսի անկումը և կոնյակի արտահանման 25-27% անկումը մասնագետները բացատրում են նրանով, որ ռուսական ռուբլու առավել արժևորման պարագայում նրանց ձեռնտու է արտահանել իրենց ապրանքները Հայաստան, մեզ Ռուսաստան` ոչ:

Ինչ վերաբերվում է ապրանքների ինքնարժեքում էլեկտրաէներգիայի թանկությանը, ապա նա դա այդքան էլ էական չհամարեց՝ ասելով, որ փոքր տոկոս է կազմում ինքնարժեքի հաշվարկման մեջ: «Ու դա մեր արտադրողների խասիաթն է , որ հենց լսում են էներգիան թանկացավ, իրենք էլ են թանկացնում»,- ավելացրեց Րաֆֆի Մխչյանը:

Նրա գնահատմամբ` մինչև Ռուսաստանի տնտեսության վիճակը չլավանա, մեր տնտեսությունում միշտ այդպես է լինելու:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ինքնարժեքում այս բաղադրիչը չեզոքանում է ավելի ցածր աշխատավարձերով. «Մեզ մոտ բանվորական ուժն ավելի էժան է գնահատվում, այսինքն` աշխատավարձերն ավելի ցածր են, քան Ռուսաստանում»:

Սակայն նա նկատեց, որ եթե էլեկտրաէներգիայի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, Կառավարությունը պետք է հոգ տանի, որպեսզի արտահանվող ապրանքների մեջ տարբերակված սակագին կամ «կոմպենսացիա» լինի:

Նաև Վազգեն Սաֆարյանն ասաց, որ արտահանվող ապրանքների համար առավել էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու համար պետք է գործարկվի Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթափոխը:

«Ինչը կարող է մեզ հնարավորություն տալ, որ Իրանի հետ փոխանակվի ոչ թե 1 խմ գազի դիմաց 3 կիլովատ, այլ 3 խմ գազի դիմաց 9 կիլովատ: Եվ բաշխիչ ցանցերին կարող է տալ ոչ թե տարեկան, ինչպես նախորդ երկու տարիներին` 504 և 702 միլիոն կիլովատ ժամ, այլ 1 մլրդ կիլովատ ժամ` համեմատաբար էժան, անգամ խորհրդանշական գնով: Եվ այս դեպքում, անգամ հոսանքի գնի իջեցում կարող ենք ունենալ: Նման ծրագրեր կան, որոնք պիտի Կառավարությունը կարողանա իրականացնել»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

 

Աղբյուրը` Tert.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan