Էթյեն Մահչուպյանը մեղք չունի, որ ծնվել է Թուրքիայում, սակայն միայն այն, որ թացը չորից տարբերում է, կարելի է հարգել
Էթյեն Մահչուպյանին քլնգելուց առաջ կանգ առեք մի պահ, հիշեք նրա կողմնորոշումը և հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, դեռ պաշտոնավարման ժամանակ, հետո նոր օգտագործած օսմանացի, դավաճան անվանեք, որին դուրս շպրտեցին աշխատանքից: Ըստ իս՝ նա մեղք չունի, որ ծնվել է Թուրքիայում, սակայն միայն այն, որ թացը չորից տարբերում է, կարելի է հարգել: Համենայն դեպս չվախեցավ բարձրաձայնել իր կարծիքը և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակավորել որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
