Այն, որ փոխոստիկանապետը 20:00-ին ընդունվածից այլ սահմանում է տալիս, կարծում եմ՝ մեր այսօրվա խնդիրներին ոչ պատկանում է և ոչ էլ խանգարում
Բնական է, որ ես էլ եմ ծիծաղել փոխստիկանապետի ասուլիսը դիտելուց... Հետո մեկ անգամ էլ նայել ու նորից ծիծաղել... Բայց հիմա, երբ արդեն ծիծաղը թողել է, ուզում եմ հասկանալ, թե իրականում ինչը կարար նման զավեշտի պատճառ հանդիսանալ: Եթե անալիզ անենք գնդապետի խոսքերը, ապա անկախ ամեն ինչից՝ ինձ համար պարզ է միայն 3 բան.
1. Փոխոստիկանապետ Հովհաննիսյանը դժվար թե լինի ՀՀ ոստիկանության հռետորական արվեստով ամենաօժտված սպան։
2. Պարոն Հովհաննիսյանը ռոքի մեծ սիրահար չէ։
3. Պարոն Հովհաննիսյանը հավանաբար կտապալեր TOEFL-ի քննությունը:
Այ մնացած ամեն ինչ միանշանակ չէ... Ես չեմ կարող հավատալ, որ առհասարակ որևէ մեկը, էլ չեմ ասում գնդապետ մարդ, կարող է չիմանալ, որ 20:00-ն առավոտ չէ, որ ժամն ասելիս ընդամենը 4 թիվ են ասում և ոչ 5... Սա գիտի ցանկացած երեխա, և ինչ կարծիքի էլ մենք լինենք ոստիկանության մասին, միևնույնն է՝ օբյեկտիվորեն սա իմացության խնդիր չէ... Այստեղ այլ բան է... Խմածի նման չէր խոսում, ոչ էլ այլ բանի ազդեցության տակ լինելու տպավորություն էր թողնում... Ինձ հետ նման բան կարող է լինել, ասենք, եթե չքնեմ 2 գիշեր... Ինչ ասես կարող եմ խոսել, մի քանի անգամ եղել է... Ես ամենաշատն այս վարկածին եմ հակված հավատալ... Մարդը չի քնել երկար ժամանակ ու ասուլիսին պատրաստված չի եկել... Հա, կրկին շատ վատ ա, բայց դե ամեն դեպքում մեկ ամբողջ օր բոլորիս զվարճացրեց ))) Ու էն, որ System-ին լավ չի ճանաչում կամ 20:00 -ին ընդունվածից այլ սահմանում է տալիս, կարծում եմ՝ մեր այսօրվա խնդիրներին ոչ պատկանում է և ոչ էլ խանգարում: