Հայէկոնոմբանկի հովանավորությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմվածքը որը լավագույնն է ճանաչվել Amazon-ում հայերեն տպագրության է պատրաստվում
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Հայէկոնոմբանկի հովանավորությամբ և աջակցությամբ հայերեն տպագրության է պատրաստվում ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի <Օրհանի ժառանգությունը>(Orhan’s Inheritance) գիրքը, որը գրված է Հայոց Ցեղասպանության թեմայով ևAmazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրքը:
Ընդսմին, գիրքը լավագույնն է ճանաչվել նաև գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:
Ալին Օհանեսյանի ստեղծագործությանը արդեն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:
Հեղինակը այս գիրքը գրել է 6 տարում: Նա այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա քաղաք, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:
< Օրհանի ժառանգությունը> պատմում է մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի, աննկարագրելի սարսափների, կրքոտ սիրո ու բազմաթիվ զրկանքներից հետո վերապրելու մասին:
< Օրհանի ժառանգությունը> գրքի տպագրությանը հովանավորելով Հայէկոնոմբանկը իր հարգանքի տուրքն է մատուցում 1.5 մլն. զոհված հայերի հիշատակին և իր փոքրիկ ներդրումն է կատարում Հայոց Ցեղասպանության ճանաչման, տարածման և դատապարտման գործում:
