1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կարգավորվել են մինչև տասնչորս տարեկան անձանց աշխատանքային հարաբերությունները. փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի կատարումն ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի 70-րդ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 19-րդ կետերի, ՀՀ կառավարության ապրիլի 22-ի նիստին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները: Նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով

Նախագծով կարգավորման ենթակա խնդիրները բաժանված են երկու խմբի.

ա) Իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին նորմերի հստակեցման անհրաժեշտություն.

բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿկոնվենցիաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով տրվել են հետևյալ լուծումները.

 

Առաջին խումբ հարցերի տեսանկյունից ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանվել են հետևյալ փոփոխությունները.

 

1) ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը (5-րդ հոդված).

2) Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու` գործատուի պարտավորությունը հանվել է (9-րդ և 58-րդ հոդվածներ).

3) նախատեսվել է, որ փորձաշրջան չի սահմանվում գործատուի մոտ ուսուցում անցած անձանց համար (10-րդ հոդված),

4) փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում (6-րդ հոդված).

5) սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն (7-րդ հոդված).

6) հստակեցվել է վաթսունհինգ տարին (ծերության նպաստի իրավունք տվող տարիքը) լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը (13-րդ և 19-րդ հոդվածներ).

7) աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները ամբողջապես ներառվել են աշխատանքի էական պայմանների մեջ (16-րդ հոդված).

8) աշխատողի համար ակնհայտ բարենպաստ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում, որոնք սահմանված են Նախագծով, գործատուի կողմից աշխատողին ծանուցման պահանջը հանվել է (16-րդ հոդված).

9) որոշակի ժամկետով կնքված աշախատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև փորձաշրջանի անբավարար արդյունքների հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ գործատուի կողմից ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքերը ևս ներառվել են տուժանք վճարելու գործատուի պարտավորությունների մեջ (21-րդ հոդված).

10) սահմանվել է գործատուից անկախ պատճառով, Օրենսգրքով սահմանված ժամկետում աշխատողին վերջնահաշվարկ վճարելու անհնարինության դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգը (28-րդ հոդված).

11) սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը (26-րդ հոդված).

12) կարգավորվել են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի լուծման, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատողների աշխատանքից ազատվելու դեպքերում վերջնահաշվարկ վճարելու հետ կապված հարաբերությունները (45-րդ հոդված).

13) սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը (40-րդ հոդված).

14) հստակեցվել է մասնագիտական ուսուցման ընթացքում գործատուի կողմից ուսուցանվող անձի վճարի տեսակը (53-րդ հոդված).

15) սահմանվել է գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի բողոքարկման ժամկետը (56-րդ հոդված).

16) նվազագույն ամսական աշխատավարձի սահմանումը համապատասխանեցվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքին (47-րդ հոդված).

17) հստակեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը (52-րդ հոդված):

Երկրորդ խումբ հարցերի տեսանկյունից սահմանված փոփոխությունները հետևյալն են.

 

1) սահմանվել են մինչև տասնչորս տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, նրանց անունից աշխատանքային պայմանագրեր կնքելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, այդ անձանց աշխատաժամանակի ռեժիմը և հանգստի ժամանակը (4-րդ, 7-րդ, 31-րդ, 36-րդ հոդվածներ).

2) վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը (31-րդ հոդված).

3) հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվում է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքերում (34-րդ հոդված).

4) աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է աշխատողի պահանջով (50-րդ հոդված).

5) սահմանվել է պահումների և գանձումների հետևանքով աշխատողին նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձի վճարման արգելք, որից բացառություն են Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերը` աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները, գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը (54-րդ հոդված):

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքէջի ( www.mlsa.am) «Իրավական ակտերի նախագծեր» բաժնում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan