Տղերք ջան, ձեր տղերքին տղամարդ սարքեք ու այնպես արեք, որ աղջիկների կողքին կանգնելու իրավունք ունենան
Էսօր էնպես ստացվեց, որ երկար ընդմիջումից հետո էսօր կրկին ձեռնափայտով էի վերադառնում (սեզոնային ա): Ու միաժամանակ թե՛ հաճելիորեն զարմացա, թե՛ տհաճ անակնկալի եկա: Մեկ կին (տարիքով) և երեք երիտասարդ աղջիկ ինձ առաջարկեցին (պնդելով) նստել: Ու ոչ մի տղա կամ տղամարդ հոնքն էլ չշարժեց: Ասածս ի՞նչ ա: Տղերք ջան, ձեր տղերքին տղամարդ սարքեք ու էնպես արեք, որ աղջիկների կողքը կանգնելու իրավունք ունենան, ախր:
Հ.Գ. Մինչև վերջ կանգնած եմ եկել, որովհետև իմ հերն ինձ սովորացրել ա, որ տղամարդը կնոջ տեղը չի նստում: Տարօրինակ մարդ էր՝ ստացվում ա