1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ է լոլիկից ու վարունգից ձկան հոտ գալիս. սպառողները կասկածում են ԳՄՕ առկայություն, պաշտոնյաները՝ հերքում

Tert.am-ը գրում է.

Վերջին տարիներին հայ սպառողները սկսել են hաճախակի բողոքել լոլիկի ու վարունգի տհաճ համից ու հոտից։ Այս մասին ֆեյսբուքյան մի գրառում այսօր քննարկող երկու տասնյակ օգտատերերից շատերը պնդում էին, որ դա գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի (ԳՄՕ) ներարկման արդյունք է, օրինակ՝ վարունգի սերմերում ձկան գենի:

Հաշվի առնելով, որ նման դժգոհությունները բազմաթիվ են, այս առնչությամբ Tert.am-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ, ով հայտարարեց. «Վարունգի և լոլիկի՝ ԳՄՕ պարունակող սերմերի ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվության չենք տիրապետում և չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման բան լինել: Եվ այն սերմերը, որոնք գրանցված են և թույլատրվում են ներմուծել, նման բան չկա, և որևէ մեկը չի կարող գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սերմեր բերել Հայաստան` օրինական ճանապարհով»:

Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակին Հայաստան են ներկրվել «ԳՄՕ պարունակող սերմեր, որոնք էլ հիմա ԳՄՕ պտուղներ են տալիս»:

«Սա ոչ թե բամբասանք է, այլ փաստ, որ ժամանակին ներկրվել են ԳՄՕ սերմեր, և բնականաբար ԳՄՕ սերմերը հիմա տալիս են ԳՄՕ պտուղներ: Սա հայտարարվել է ԳՄՕ-ին վերաբերող ԱԺ քննարկումների ժամանակ, և պետական մակարդակով է փաստվել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, թե ինչու է լոլիկից ու վարունգից ձկան հոտ գալիս, ապա Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ չի կարող ենթադրություններ անել, դրա համար պետք է լաբորատոր փորձաքննություն, սակայն ենթադրեց, թե օրինակ՝ ինչ պայմաններում կարող է այդ հոտն ու համը գալ:

«Օրինակ՝ ինչ-որ մեկը վատ տնտեսվարող է, արտեզյան ինչ-որ ջրափոս է ունեցել, որտեղ ձկնաբուծությամբ են զբաղվել, ջուրը օգտագործել է բանջարաբոստանային կուլտուրաներ ջրելու համար,բայց, կրկնում եմ, նման բաները անգամ տեսական մակարդակով չի կարելի քննարկել, որովհետև ինչ արել, չի արել՝ սիրողական մոտեցումն է մեր տունը քանդել»,- ասաց նա։

Այդուհանդերձ, սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպության նախագահը առաջարկում է ոչ թե կենտրոնանալ տեղում արտադրվող գյուղմթերքի, այլ նրա, թե ինչ է ներմուծվում Հայաստան, որպեսզի իմաստ ունենա քննարկելը, թե տեղում ԳՄՕ պարունակող գյուղմթերք արտադրվո՞ւմ է, թե՝ ոչ: Եվ առանց դա անելու, նման հարցադրում անելը Բաբկեն Պիպոյանը բարոյական չի համարում տեղական արտադրողների նկատմամբ:

«Մենք մեր սահմաններում ԳՄՕ ներկրում ունենք։ Բայց հստակ պատկեր ունենալու համար, պետք է ունենանք պետական մոնիտորինգային ծրագիր, որը չունենք, հետևաբար չկա այդ ամբողջական պատկերը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը և նկատեց, որ այս պայմաններում, երբ չկա մոնիթորինգին ուսումնասիրություն տեղում արտադրվող կամ ներկրվող գյուղմթերքի պարագայում, սպառողին մնում է հավատալ այն իրացնողի կամ ներկրողի «ազնիվ խոսքին»։

Նշենք, որ Հայաստանում գենամոդիֆիկացված սնունդը թույլատրվում է, սակայն օրենքի համաձայն՝ դրա վրա պետք է լինի «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը՝ 0, 9 տոկոսից բարձր։ Արգելված է միայն հատուկ նշանակության, այդ թվում՝ մանկական սննդի դեպքում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի ղեկավար Վահե Դանիելյանը նկատեց, որ ԳՄՕ-ի առկայությունը սննդամթերքում անվտանգության ցուցանիշ չի հանդիսանում: Այսինքն՝ սննդամթերքի ցուցանիշներում առկա են անվտանգության ցուցանիշներ, որոնք ենթակա են պարտադիր վերահսկողության, սակայն ոչ ԳՄՕ-ն:

Ըստ Վահե Դանիելյանի՝ պարբերաբար, ընտրանքային ստուգվում է ՀՀ ներկրված սնունդը և հուրախություն իրենց՝ որևէ ԳՄՕ չի հայտնաբերվել, իսկ սահմանային պետական վերահսկողության շրջաններում էլ իրականացնում են մոնիթորինգ:

«Ինչու՞ ընտրողաբար, որովհետև եթե մենք գնահատում ենք ռիսկը, որը գալիս է նույն արտադրողի, նույն ներմուծողի կողմից, դրա բոլոր խմբաքանակներում ԳՄՕ նայելը, ինձ թվում է, որ բոլորը պետք է հասկանան, որ լուրջ չէ»,- ասաց Վահե Դանիելյանը:

Ինչպես հայտնում է www. organicfood.am/gmo կայքը՝ «Գրինփիսի» տվյալներով շատ հայտնի ընկերություններ իրենց ապրանքատեսակներում օգտագործում են ԳՄՕ, դրանց թվում՝ մանկական սնունդ, սուրճ շոկոլադ, հայտնի և տարածված քաղցրեղենի և զովացուցիչ ըմպելիքների տեսակներ։

Ի պատասխան դիտարկման, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օգտագործվում են նաև երեխաների կողմից, Վահե Դանիելյանը նկատեց, որ իրենց ստուգումների արդյունքում որևէ, անգամ մանկական և հատուկ սննդում ԳՄՕ չի հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է այդ տվյալներին, ապա նկատեց. «Սրանք ԳՄՕ-ների դեմ պայքարող կայքեր են, կարող է՝ մեկը հայտարարի, որ այսօր տեղական սննդամթերքի մեջ ԳՄՕ կա, ամեն ինչ վերցնենք հալած յուղի տեղ ընդունե՞նք»:

Եվ ամենակարևորը, ըստ Սննդամթերքի անվտանգության ծառայության պաշտոնյայի, ԳՄՕ-ի վնասակարության և կործանարար հետևանքների պնդումները միանշանակ չեն, և այս հարցում ամբողջ աշխարհում գիտնականները բաժանվել են երկու խմբի:

ԳՄՕ-ների դեմ պայքարող գիտնականները պնդում են, որ դրանք քաղցկեղածին են, ծերացնում են մարդու օրգանիզմը, որ ԳՄՕ օգտագործած առնետները ուտում են իրենց ձագերին՝ բնազդով զգալով նրանց արատավոր, թույլ ու հիվանդ լինելը:

Մյուս կողմից՝ այն օգտագործվում է բժշկության մեջ, և ամբողջ աշխարհում ինսուլինի 90 տոկոսը պատրաստված է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներից:

2000 թ.-ի տվյալներով` ԱՄՆ-ում հացահատիկի 50-60 տոկոսը գենամոդիֆիկացված է , այդ երկրում թույլատրվում է նաև ձևափոխված օրգանիզմների օգտագործումը, այդ թվում` բժշկության մեջ, և ԱՄՆ-ում (նաև Կանադայում)  մակնշումը պարտադիր չէ։

Եվրամիության երկրներում էլ թույլատրվում է այդ տեսակի կենդանիների մսի ու կաթի օգտագործումը սննդի մեջ, իսկ մի քանի տասնյակ այլ երկրներ էլ դա արգելում են՝ Ավստրիան, Հունաստանը , Լեհաստանը Շվեյցարիան, Վենեսուելան, Ալժիրը, Թայլանդը , Բենինը, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք նահանգներ:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan