Բակո Սահակյանի հրամանագրով Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
