Կարապետյանը չի, իր ա վարորդն ա.Կարապետյանը հիմա հիվանդանոցում պառկած ա` պոչկեքի քարերն են հեռացնում
Այսօր, ԱԺ-ի միջանցքներում տարբեր խմբակցությունների պատգամավորիների միջեւ բավական թեժ քննարկում էր ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի եւ սկանդալային պատմություններով հայտնի, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի միջեւ եղած հակամարտության շուրջ: Բավական ուշագրավ էր ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի զրոյցը ԱԺ-ը միջանցքում, երբ Նուշիկյանը մասնավորապես գործընկերոջը ասում էր հետեւյալը.«Անկախ նրանից մեղավոր ա, թե չէ, հիմա առաջնայինը խափանման միջոցը փոխելն ա, մեծ` տարիքը առած կին ա»:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը: Նա այդ օրը, նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում, ծանուցագրով ներկայացել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ ձերբակալվել է: Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ նախկին պատգամավորին ձերբակալել են սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով:
Քիչ առաջ, լրացուցիչ այլ տեղեկություններ պարզելու համար, Fnews.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հետ, բայց ապարդյուն: Փոխարենը պատգամավորի բջջային հեռախոսին պատասխանեց նրա վարորդը, եւ պատասխանեց , որ .«Պրոն Կարապտյանը չի իր ա վարորդն ա, Կարապետյանը հիմա հիվանդանոցում պառկած ա` պոչկեքի քարերն են հեռացնում, ուշ զանգեք»:
Նոնա Ադամյան