Մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով.
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե մայիսի 9-ին Արկադի Ղուկասյան-Ռոբերտ Քոչարյան զույգը հենց այնպես չի քայլել Ստեփանակերտի փողոցներով ու նաև փորձել այդ «քելքն անմահացնել»:
«Ինչպես 2008-ին, երբ Քոչարյանը փորձում էր Ղարաբադում Արկադի Ղուկասյանին տանել նախագահական «երրորդ» պտույտի, որպեսզի ինքն էլ Հայաստանում «պտտվի», ինչը ոչ Ղարաբադում, ո՛չ էլ Հայաստանում թույլ չտվեցին, հիմա էլ Ղուկասյանի ու Քոչարյանի շահերը համընկել են՝ արդեն սահմանադրական փոփոխությունների հարցում:
Ասում են նաև, թե վերջիններս անում են ամեն ինչ՝ Ռուսաստանում համապատասխան լոբբիստներ գտնելու համար, որոնք ռուսական վերնախավին կցուցանեն սահմանադրական փոփոխությունների «անհեթեթությունը», սակայն առայժմ բան չի ստացվում»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» օրաթերթի՝ 22.05.15թ. համարում:
