Երևանում «Վերջին զանգ»-ից հետո 17-ամյա տղան փորձել է բանկոմատից փող հափշտակել՝ հիվանդ մոր համար դեղեր գնելու նպատակով
1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Մեղսագրված արարքի կատարման պահին Գարեգինը եղել է անչափահաս՝ 17 տարեկան:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար նախնական համաձայնության է եկել քննությամբ չպարզված անձի հետ և 2014 թվականի մայիսի 24-ին, գիշերվա ժամը 4-ն անց 11-ից մինչև 4-ն անց 23 րոպեն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում տեղադրված «Ամերիաբանկի» բանկոմատի դուռը երկաթե առարկայով կոտրելու եղանակով փորձել է գաղտնի հափշտակել բանկոմատում առկա՝ առանձնապես խոշոր չափի՝ 10 միլիոն 500 հազար դրամը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ քանի որ չի կարողացել կոտրել բանկոմատի դուռը:
Դատական քննության արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել հետևյալը: Արարքի կատարման պահին անչափահաս՝ 17-ամյա Գարեգինը սնունդ և դեղորայք գնելու համար 100 հազար դրամ գումար ձեռք բերելու նպատակով համաձայնության է եկել գործով չպարզված անձի հետ՝ «Ամերիաբանկի» բանկոմատից 100 հազար դրամ հափշտակելու վերաբերյալ: Նա երկաթե առարկայով փորձել է կոտրել հիշյալ բանկոմատի դուռը, սակայն չի կարողացել:
Գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ հանցանքի կատարման պահին բանկոմատում առկա է եղել առանձնապես խոշոր չափի գումար՝ 10 միլիոն 500 հազար դրամ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
