«Ղալաթ են արել նրանք, ովքեր Սուրիկ Խաչատրյանին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ». սա էլ մեր գեներալ Սեյրանի խոսքը
Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետև ուժեղ մարդ է։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի դեմ մահափորձին։
«Ուժեղ մարդկանց չեն սիրում, որովհետև ուժեղ մարդկանց ո՞վ ա սիրել, որ Սուրիկին սիրեն։ Էս ազգը ե՞րբ ա ուժեղ մարդու սիրել, իսկ Զանգեզուրի մարզպետը պիտի ուժեղ մարդ լինի։ Զանգեզուրը մեր դարպասներն ա Հայաստանի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ «ղալաթ» են արել նրանք, որոնք Սուրիկ Խաչատրյանին մեղադրում են հանցագործություն կատարելու մեջ։
Մանրամասները՝ News.am-ում: