1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ցավոք ոլորտի մասնագետների տված պարզաբամնումները վկայում են այն մասին, որ նրանք նույնիսկ ծանոթ չեն ոլորտին

Այն որ Հայաստանի բախտը մեղմ ասած չի բերել հարևանների հարցում դա պարզից էլ պարզ է, և հանուն մեր անվտանգության մենք պետք է միշտ պահպանենք մեր զգոնությունը: Բայց ինչպես ասում են իմանալն այլ բան է կիրառելը մեկ այլ բան: Ինչ անվտանգության պահպանման մասին է խոսքը , եթե պարզվում է որ մենք ամենակարևորը` սնունդը ներկրում ենք հենց այդ<<բարիացկամ հարևաններից>>: Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, սննդի անվտանգության խախտման և դրանից բխող լուրջ հետևանքների շուրջ զրուցեցինք Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ, ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նախկին պետ` Գրիգոր Գրիգորյանի հետ

-Պրն. Գրիգորյան ձեր վերջին հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ որոշ երկրներից ՀՀ ներմուծվող ապրանքները կարող են պարունակել լուրջ ռիսկեր ըստ պետական անվտանգության ցուցիչների: Որ ապրանքների եւ որ երկրների մասին է խոսքը:

-Այո, դուք ճիշտ եք, դա մի խնդիր է որի լուծումը ՀՀ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ունի շատ կարևոր նշանակություն: Ես նկատի ունեմ առաջին հերթին գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի մասին, որոնք ծագել են այն երկրներից, որոնք թշնամաբար են տրամադրված ՀՀ նկատմամբ եւ ցուցադրում են այդ թշնամանքը այս կամ այլ ձեւաչափով: Խոսքը գնում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի մասին:

-Մինչ առաջ անցնենք, թույլ տվեք մեկ ճշգրտում, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ ինչումն է արտահայտվում Պակիստանի թշնամանքը:

-Նախ ասեմ որ, Պակիստանը 1970-անների վերջից եղել է եւ շարունակում է մնալ միջազգային ծայրահեղ իսլամականների ահաբեկչական շարժման կենտրոններից մեկը աշխարհում: Պակիստանը բարձր մակարդակով սատարում էր եւ առ այսօր սատարում է ծայրահեղ իսլամական ահաբեկիչներին, աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում այդ թվում նրանց, ովքեր այսօր քրիստոնյաների ցեղասպանություն են իրականացնում Մերձավոր Արեւելքում: Ինչ վերաբերում է ՀՀ հանդեպ Պակիստանի թշնամանքին, ապա պետք է ասեմ որ Պակիստանը աշխարհի միակ երկիրն է, որը չի ճանաչում ՀՀ-ը (այն դեպքում երբ ՀՀ-ը ճանաչում է Պակիստանը) եւ որը իր այսպիսի քաղաքական կեցվածքը վերագրում է իր աջակցությանը Ադրբեջանին Արցախի հարցում: Եւ վերջապես, Պակիստանը չի ճանաչում ու չի պատրաստվում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ որպես դրա վառ ապացույց այդ երկրի պատվիրակությունը 2015 թվականի ապրիլի 24-ին մասնակցեց Թուրքիայում Գալլիպոլիի` Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ճակաամարտի հիշատակին նվիրված միջոցառումներին, որոնք, ինչպես ճիշտ նշել էր ՀՀ Նախագահը, կոչված են ստվերել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը ոգեկոչող միջոցառումները ՀՀ- ում: Պետք է նաեւ նշել, որՊակիստանի դրսևորած քաղաքական կեցվածքը ՀՀ նկատմամբ հիմք է տալիս մտածել որ եթե այդ երկիրը իր ներկայիս քաղաքական վերնախավով գոյություն ունենար 100 տարի առաջ, ապա այն կսատարեր նաեւ նրանց ով իրականացնում էրՀայոց Ցեղասպանությունը: Ինձ թվում է որ այսքանը հերիք է եզրակացության համար:

-Դուք կարծում ե՞ք որ Թուրքիայից, Ադրբեջանից եւ Պակիստանից ՀՀ ներմուծված գյուղատնտեսական հումքը, մթերքը եւ սննդամթերքը կարող են վտանգ ներկայացնել մեր բնակչության առողջության համար:

-Իմ կարծիքով այս խնդիրը պետք է դիտարկվի երեք հարթություններում բարոյականություն, առողջություն եւ տնտեսություն, որոնք հայ ազգի անվտանգության հիմնասյուներից են:Ես այսօր չեմ ուզում խոսել խնդրի բարոյական կողմի մասին, քանի որ կարծում եմ որ այսօր այն պարզ է յուրաքանչյուր հայ մարդու համար: Տնտեսական շահավետությունը թողնելով տնտեսագետներին, ես կուզենաի անդրադառնալ առողջության հետ կապված կողմին, մասնավորապես նշված երեք երկրներից ՀՀ ներմուծվող գգյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի հետ կապված վտանգներին: Քանի որ թուրքական, ադրբեջանական եւ պակիստանական ծագում ունեցող գյուղատնտեսական հումքը, մթերքը եւ պատրաստի սննդամթերքը այսօր կարող են ներկրվել եւ իրացվել ՀՀ տարածքում, ես ցանկանում եմ պատկան մարմինների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել երկու տեսակի գլոբալ ռիսկերին, որոնք ունեն կարեւորագույն նշանակություն մեր երկրի անվտանգության համար: Դրանք են ՀՀ դեմ կենսաբանական զենքի կիռարումը գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ սննդի միջոցով: Եւ Թուրքիյան, եւ Ադրբեջանը եւ Պակիստանը ունեն ներուժ եւ ռեսուրսներ նման հարձակման համար ՀՀ դեմ, իսկ եթե հաշվի առնենք որ նրանց քաղաքական բարեկամութունը, քաղաքական խնդիրների լուծման ավանդույթները եւ ՀՀ արտաքին քաղաքականության նվաճումները Արցախի անկախության եւ Հայերի ցեղասպանության ճանաչման գործում, ապա կարելի է եզրակացնել որ նման հարձակումների հավանականությունը այսօր աճել է: Ցավոք, այսօր ՀՀ օրենսդրությունը ունի բացեր, որոնք հնարավորություն են ընձեռում մեր թշնամիներին ցանկության դեպքում գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ սննդի միջոցով իրականացնել թե քիմիական եւ թե կենսբանական հարձակում:

-Դուք կարող ե՞ք նշել այդ բացերը:

-Ասեմ ձեզ որ բացերը այս ոլորտում բավականին շատ են եւ վերաբերում են թե գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության պաշտպանությանը եւ թե գյուղատնտեսական հումքի եւ մթերքի անվտանգության վերահսկողությանը: Քանի որ այս ոլորտի օրենսդրության բարելավումը ժամանակ է պահանջում, այսօր ես կմատնանշեմ այն բացերը, որոնք ուղղակի առնչվում են մեր զրույցի առարկային: Դրանք են Պակիստանից գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի ՀՀ ներմուծման սահմանափակումների բացակայությունը, ինչպես նաեւ թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի ՀՀ ներմուծման սանիտարական եւ ֆիտոսանիտարական սահմանափակումների կասեցումը:

-Կարող ե՞ք մանրամասնել:

-Ինչ վերաբերում է Պակիստանից գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի ՀՀ ներմուծման սանիտարական եւ ֆիտոսանիտարական սահմանափակումների բացակայությանը, ապա մինչեւ 2013 թվականը ես մտածում էի որ այդ բացը պարզապես տեխնիկական է եւ պայմանավորված է այդ երկրի քաղաքական կեցվածքի մասին անբավարար իրազեկմամբ: Սակայն նրանից հետո երբ կասեցվեցին նաեւ թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի ՀՀ ներմուծան սանիտարական եւ ֆիտոսանիտարական սահմանափակումները, ես հասկացա որ մենք գործ ունենք ոչ միայն անբավարար իրազեկման, այլ նաև առարկայի անբավարար իմացության հետ:

-Եւ ինչպե՞ս դուք դա հասկացաք.ինչի՞ մասին է խոսքը: 

-Խոսքը գնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա տխրահռչակ հրամանի մասին, համաձայն որի ուժը կորցրած էր ճանաչվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու մասին» N 220-Ա ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանը: Այսինքն 2013 թվականի հունիսի 8-ից Թուրքիայում եւ Ադրբեջանում արտադրված կենդանական եւ բուսական հումքը ու մթերքը արդեն կարող էր ներմուծվել ՀՀ տարածք եւ իրացվել ՀՀ տարածքում: Անհասկանալի պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանը չի հրապարակվել ոչ ՀՀ գյուղատնտեսության նախարարւթյան պաշտոնական կայքում եւ ոչ էլ պետական տեղեկատվական համակարգում: ԶԼՄ-ները տեղեկացան դրա մասի միմիայն 2013 թվականի օգոստոսին և անմիջապես արձագանքեցին, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց բնակչության մոտ և առաջեցրեց նրա հասկանալի և տրամաբանական զայրույթը: Տևական ժամանակ այս հրամանը արձակելու և դրա չհրապարակելու հնարավոր պատճառները ակտիվորեն քննարկվում էին ԶԼՄ-ների կողմից, սակայն դա չունեցավ իր տրամաբանական ավարտը և հրամանը մնաց ուժի մեջ:

-Ինչո՞ւ:

-Գյուղատնտեսության նախարարության կողմից տրվեցին այսպես կոչված «պարզաբանումներ» որոնց լիարժեքությունը պատշաճ ձևով չստուգվեց, իսկ ԶԼՄ-ները հետամուտ չեղան այս խնդրի լուծմանը և հարցը փակվեց:Այնինչ տրված պարզաբանումները առանձնանում էին իրավաբանական ցինիկությամբ իսկ այսպես կոչված «հիմնավորումը» վկայում էր նրա մասին որ նրա հեղինակները նունիսկ ծանոթ չեն ոլորտի կարևորագույն փաստաթղթերի բովանդակությանը:

-Կարող ե՞ք բերել որևէ օրինակ: 

-Ինչու ոչ: Օրինակ երբ հարցում էր կատարվել որոշման չհրապարակման մասով գյուղատնտեսության նախարարությանը, հղում էր կատարել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 61-րդ հոդվածներ սահմանումներին մատնանշելով այն սողանցքները, որոնք թույլ են տալիս նման մոտեցում: Իսկ ինչ վերաբերում է որոշման հիմնավորմանը, ապա այն վկայում է մեղմ ասած ոչ բավարար մասնագիտական պատրաստվածության մասին:Այստեղ ես կցանկանաի մի քանի ճշգրտում մցնել որ մեր հասարակությունը չընկնի թյուրիմածության մեջ համարելով գյուղատնտեսության նախարարության կողմից տարածած գրությունը (http://hetq.am/arm/print/29556/) լիարժեք պարզաբանում:

Առաջին. պարզաբանման մեջ ասված է որ«ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվեց թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների եւ հումքի ներմուծումը չդադարեց, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման եւ այլ մեքենայությունների պատճառ դարձավ։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ, հետեւաբար որեւէ իրավական հետեւանք չի կարող առաջացնել։ Սրանով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փաստում է որ առնվազն տեղի է ունեցել գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ներմուծում ՀՀ տարածք, ինչով ուղղակի մեղադրում է ֆիտոսանիտարիայի, անանսնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմիններին հանցագործության կամ հանցավոր անգործության մեջ:Սա վկայում է նաև այն մասին, որ հանցագործության կամ հանցավոր անգործության դեմ պայքարի փոխարեն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզապես գերադասում է օրինականացնել իր իսկ մատնանշած հանցագործությունը կամ հանցավոր անգործությունը:

Երկրորդ. պարզաբանման մեջ ասված է որ ՀՀ-ն եւ Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որեւէ առեւտրային սահմանափակում չի կարող կիրառել։ Ուստի, նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ «ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես ՀՀ օրենքներով։»Նախ պետք է ասեմ, որ չնայած նրան որ ՀՀ-ն և Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ ոչ մի պարտավորություն չունի Թուրքիայի առջև:Դա պայմանավորված է այն հանգամաքով, որ լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը Թուրքիան միակողմանի կարգով հրաժարվել է կիռարել Բազմակողմ Առեւտրի Համաձայնագրերի դրույթները ՀՀ նկատմամբ: Այդ մասին Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամներին ՀՀ անդամակցությունը որպես հիմնադիր անդամ հաստատելուց առաջ:Իսկ քանի որ Բազմակողմ Առեւտրի Համաձայնագրերի դրույթները ՀՀ և Թուրքիայի միջև չեն գործում, ապա ՀՀ կարող է առանց որևէ խոչընդոտի կարող է կիրառել առևտրային սահմանափակումներ Թուրքիայի նկատմամբ:Սահմանափակումը կարող է կիրառել ոլորտի լիազոր մարմինը: Եթե գյուղատնտեսության նախարարությունը չի համարում իրեն լիազորված կիրառել սահամանափակումներ և համարում է որ նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, ապա ինչ հիմունքներով են կասեցվում գործող սահմանափակումները գյուղատնտեսության նախարարի որոշմամբ

Երրորդ. պարզաբանման մեջ ասված է որ«Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային եւ կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ եւ ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով:»Այստեղ գյուղատնտեսության նախարարությունը հակասում է ինքն իրեն - եթե ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ունի համապատասխան ներուժ եւ ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու ապա ոնց կարող էր ստացվել որ2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանի ուժի մեջ մտնելուց հետո չնայած արգելքին, թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի եւ մթերքի ներմուծումը չդադարեց և միմիայն 2013 թվականին խոսվեց դրա մասին? Ինչպես կարող էր ստացվել որ պոտենցիալ թշնամու արտադանքը որը կարող էր օգտագործվել որպես քիմիական և կենսաբանական հարձակման միջոց, հայտնվեց ՀՀ հանրային սննդի վաճառակետերում: Այս բոլոր հարցերը պետք է ուղղվեն ոլորտի պատասխանատուներին:

-Դուք ասացիք պոտենցիալ թշնամու արտադանքը որը կարող էր օգտագործվել որպես քիմիական և կենսաբանական հարձակման միջոց: Կարող ե՞ք բերել նման արտադրանք մի օրինակ, որը հայտնվել է հանրախանութներում :

-Իհարկե կարող եմ.օրինակ ադրբեջանական սխտորը, որը հայտնվեց Երևանի «Հայաստան» հանրախանութում:Չնայած պատկան մարմինները անմիջապես արձագանքեցին, սակայն այդպես էլ չպարզվեց թե ինչպես փաթեթավորված սխտորը հատեց սահմանը և հայտնվեց ՀՀ մայրաքաղաքի խոշոր հանրախանութում:Սա մեղմ ասած զարմանք է հարուցում: Զարմանք է հարուցում նաեւ Սպառողների միություններից մեկի արձագանքը, որի ղեկավարը շտապեց հայտարարել որ ոչ մի սարսափելի բան չկա, որ սխտորը ադրբեջանական ծագում ունենա և որ ադրբեջանական սխտորի առկայությունը շուկայում մեր սպառողների շահերը որեւէ կերպ չի վնասում: Միգուցե նման բան հայտարարողը չէր դասում սպառողների առողջությունն ու կյանքը որպես շահ, ես չգիտեմ, սակայն պետք է կոչ անեմ մեր սպառողների շահերը պաշտպանող միություններին զերծ մնալ նման հայտարարություններից եթե իրազեկված չեն թե ինչ սարսափելի բան կարող է տեղի ունենալ:

-Իսկ ի՞նչ սարսափելի բան կարող էր տեղի ունենալ օրինակ ադրբեջանական սխտորի դեպքում : Չէ ո՞ր մասնագետները ասում են որ այն ունի բուժիչ հատկություններ և նույնսկ խորհուրդ են տալիս օգտագործել սխտորը որպես դեղ

-Այո, դուք ճիշտ եք, սխտորը ունի բուժիչ հատկություններ և կարող է օգտագործվել որպես դեղ, բայց եկեք պատկերացնենք թե ոնց կարող են օգտագործել այդ հատկութթյուները մեր թշնամիները: Մասնագետները գիտեն որ սխտորի հոտը գրեթե չի տարբերվում իփրիթ գազի հոտից, իսկ իփրիթ գազը աշխարհում համարվում է համար մեկ քիմիական զենքը: Եթե սխտորը մշակեն օրինակ հեղուկ իփրիտով ապա այն վաճառողի մոտ կասկած չի հարուցի, իսկ սպառողը այն օգտագործելիս նույնիսկ չի նկատի թե ինչպես դարձավ քիմիական հարձակման զոհ:Նման սխտորը կարող է ծանր թունավորման կամ մահի պատճառ դառնալ:Հաշվի առնելով որ Ադրբեջանը արդեն անցել է հեռակառավարման զենքերի կիռարմանը ՀՀ զինուժի դեմ, մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև քիմիական զենքի կիռարման վտանգը ու հնարավորինս բացառենք դա: Նույնը վերաբերում է նաև կենսաբանական զենքին, որը կարող է կիռարվել մեր դեմ գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի միջոցով, ինչպիսին էր օրինակ ադրբեջանական կոնֆետները, որոնք ներմուծվել էին ՀՀ և հայտնաբերվել Արարատի և Շիրակի մարզերի խանութներում:Ինչպես և սխտորի դեպքում դրանց ներմուծման ճանապարհը չպարզվեց մնալով ենթադրությունների մակարդակին:Պետք է նաև նշեմ, որ հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի միջոցով կենսաբանական հարձակման կանխարգելումը ավելի բարդ է, հաշվի առնելով որ որպես զենք թշնամու կողմից կարող են օգտագործվել ինչպես հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ, որոնց վնասակար ազդէցությունը արտահայտվում է օրերի կամ շաբատների ընթացքում այդպես էլ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, որոնց ազդէցությունը արտահայտվում է տարիների ընթացքում:

-Իսկ ի՞նչ է անում այս ոլորտի լիազոր մարմինը նման վտանգները կանխարգելելու ուղղությամբ :

-Այս ոլորտում լիազոր մարմինը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է, որը պատասխանատու է գյուղատնտեսական հումքի, մթերքի, պատրաստի սննդամթերքի և այլ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների քիմիական և կենսաբանական անվտանգության ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողության իրականացման համար:Ես այսօր տեղեկություն չունեմ ինչ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանից ներմուծվող հումքի և մթերքի նկատմամբ, սակայն գիտեմ որ այս տարվա ապրիլի սկզբից ուժեղացրել է հսկողությունը Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և սառեցված պտուղ-բանջարեղենի նկատմաբ:Համաձայն պաշտոնական տեղեկատվության այն ներառելու է լաբորատոր զննում բույսերի կարանտին հիվանդությունների հարուցիչների, թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ: Դա իհարկե ողջունելի է, սակայն հաշվի առնելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության ենթակա ներմուծվող բեռների բազմազանությունն ու ծավալը, հնաավոր ռիսկերի շրջանակը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իական կարողությունները, պետք է նշեմ որ, ցավոք,այդ ծառայությունը այսօր իվիճակի չէ լիարժեք պաշտպանել մեր բնակչությանը գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի միջոցով քիմիական կամ կենսաբանական հարձակումից:

-Ո՞րն է ելքը ըստ ձեզ:

-Ելնելով ՀՀ ներկա աշխարհաքաղաքական վիճակից և հաշվի առնելով վերջին աշխարհաքաղաքական զարգացումները մեր երկրի շուրջ ես գտնում եմ, որ ամենաառաջին քայլերը պետք է կատարվեն օրենսդրական ոլորտում:Առաջին հերթին անհժեշտ է ուժը կորցրած ճանաելՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանը և այսպես ասած «ժամանակավորապես» արգելել պակիստանական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը:Ադրբեջանը դեռ չի անդամակցում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը և ՀՀ չունի ոչ մի պարտավորություն այդ երրի նկատմամբ կապված Բազմակողմ Առեւտրի Համաձայնագրերի հետ, իսկ Պակիստանը թեև անդամակցում է, սակայն նրա քաղաքական կեցվածքը մեզ ազատում է որևէ պարտավորությունից այդ երկրի նկատմամբ Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում:Հաջորդ քայլով պետք է վերամշակել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը և սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը, ավելացնելով գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի միջոցով իրականացված քիմիական և կենսաբանական հարձակման կանխարգելման վերաբերող համաատասխան դրույթները: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հարկավոր է սկսել աստիճանաբար կրճատել այդ երկրից ներմուծվող գյուղատնտեսական հումքի, մթերքի եւ պատրաստի սննդամթերքի ծավալները դրանք փոխարինելով տեղական արտադրությամբ:Դա թույլ կտա հնարավորինս մեղմել շուկայական ցնցումները, զսպել կտրուկ թանկացումները և ժամանակ կընձեռի լրացնել շուկայի բացերը տեղական արտադրանքով, ինչպես նաև այն երկրների արտադրանքի հաշվին, որոնց ռիսկաինությունը ցածր է: Պետք է շարունակել քայլ առ քայլ կրճատել և hնարավորության դեպքում պետք է «ժամանակավորապես» արգելել թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը:Դրան զուգահեռ պետք է հզորացնել լիազոր մարմնի լաբորատոր և տեսչական կարողությունները եւ գործիքները, ինչպես նաև վերանայել մոտեցումները և պրակտիկաները գյուղատնտեսական բույսերի եւ կենդանիների առողջության ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հսկողության ենթաոլորտներում:    

Վարդուհի  Սաֆարյան

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan