Կադրային փոփոխությունների նոր փուլ՝ կառավարությունում. Ո՞ւմ է տեսնում վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում.
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տևական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության և նախարարի ճակատագիրը. կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է և անելիք ունի:
Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
