1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՔԿՀ վարչության պետը չի ներելու

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունում իրեն խորթ են համարում,վարչության պետ Արթուր Օսիկյանն ասաց, որ դժվար է գնալ, մեկ այլ տեղամասում նորամուծություններ կատարել եւ խուսափել որոշակի հակազդեցությունից, սակայն ինքը վստահ քայլերով առաջ է գնում:

-Պարո՛ն Օսիկյան, արդեն 9 ամիս է, ինչ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնում եք: Այս ամիսների ընթացքում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Ձեզ համակարգում խորթ են համարում: Մասնավորապես, նշվում է, որ Ձեր եւ ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հարաբերությունները լարված են, եւ ՔԿՀ վարչության աշխատակիցները խմբվել են Ռ. Հովհաննիսյանի շուրջ` ամեն ինչ անելով Ձեր պաշտոնավարումը, այսպես ասած, «հարամելու» համար:

-Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում, ծառայությունում բացի Ռաֆայել Հովհաննիսյանից՝ կան ավելի հին աշխատակիցներ: Իմ աշխատելու պարագայում ոչ միայն այս ծառայությունում, այլեւ ցանկացած ուրիշ տեղամասերում բացառում եմ, որ որեւէ մեկը ընդդիմանա, եւ հետագայում սահմանված կարգով իր աշխատանքային հարաբերությունները չճշտվեն: ՔԿՀ ծառայությունում, որը առանձնահատուկ ծառայություն է, գոյություն ունի ղեկավարման ուղղահայաց համակարգ, եւ այս պարագայում հրամանները պետք է պարտադիր լինեն բոլորի համար: Իհարկե, խորթ ասվածը հարաբերական է, որեւէ մեկը որեւէ համակարգում չի ծնվում, ծնունդ չի առնում եւ ինչ-որ ժամանակ հայտնվում մեկ այլ ծառայությունում: Եթե մարդը պետական ծառայող է, զինվորական է, պետք է ենթադրի, որ ժամանակ առ ժամանակ պետք է լինեն փոփոխություններ: Իհարկե, շատ ավելի դժվար է գնալ, մեկ այլ տեղամասում աշխատել, նորամուծություններ կատարել, եւ բնական է` կլինեն ընդդիմախոսներ, կլինեն մարդիկ, որ չեն ցանկանա հարմարվել այդ ամենին, բայց մենք վստահ քայլերով առաջ ենք գնալու եւ դեռեւս շատ անելիքներ ունենք:

-Փորձը ցույց է տվել, որ գրեթե միշտ այս կամ այն ոլորտում նոր նշանակված պաշտոնյան սկսում է ոլորտը կարգավորող լուծումներ առաջ քաշել, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ ոչինչ չի փոխվել: Մասնավորապես, ՔԿՀ-ներում շարունակում են բարձրաձայնել անորակ սննդի, խցերի գերծանրաբեռնվածության մասին: Օրինակ` ՄԻՊ 2014թ զեկույցի համաձայն` «Կոշ» ՔԿՀ-ում ճաշը պատրաստվել էր մոտ 470 անձի համար, սակայն համաձայն պահեստից սննդամթերքի դուրս գրման փաստաթղթերի` սննդամթերքը տրամադրվել էր 739 անձի հաշվարկով: Կամ, ըստ նույն զեկույցի, «Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորների 30 տոկոսն է օգտվում սնունդից: Դուք միգուցե կասեք, որ այդ ամենը Ձեր պաշտոնավարման ընթացքում չի արձանագրվել, որ դա եղել է Հայկ Հարությունյանի գործունեության շրջանում, սակայն հիմա կարող եք քայլեր իրականացնել՝ իրավիճակը կարգավորելու համար: Կոնկրետ փաստերով կարող եք ասել, թե Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ եք արել՝ այս խնդիրները լուծելու համար:

-Իմ նշանակումից ի վեր տվյալ ուղղությունները մշտապես եղել են իմ ուշադրության ներքո, եւ բոլոր կետերով կարող եմ ներկայացնել մեր կատարած աշխատանքները: Մասնավորապես գերհագեցվածության խնդրի մասով` նախորդ տարի բացվեց նոր ՔԿՀ, եւ այժմ շուրջ 200 դատապարտյալ իրենց պատիժը կրում են այնտեղ, ու այդ առումով որոշակի թեթեւացում ունենք: Բացի դրանից՝ մեր առջեւ խնդիր դրեցինք, եւ 10 օր առաջ նոր հրաման ստորագրվեց, որի հիման վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց պահելու վայր նախատեսեցինք: Երբ որոշումը ուժի մեջ մտնի, իսկ դա կլինի առաջիկա 10 օրերի ընթացքում, երեք մարզերում տեղակայված դատարանների եւ քննչականի կողմից տարբեր խափանման միջոցների պարագայում տվյալ անձինք կտեղափոխվեն ոչ թե «Նուբարաշեն» ՔԿՀ, այլ «Արմավիր» ՔԿՀ: Սրա արդյունքում էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լրակազմերի առումով մենք կունենանք որոշակի թեթեւացում: Սնունդի որակի բարձրացման համար իմ կողմից ստորագրվել է համապատասխան հանձնարարական բոլոր ՔԿՀ-ներին: Համապատասխան պաշտոնատար անձինք պատասխանատուներ են նշանակել սննդի որակի հետ կապված: Կարող եմ ասել՝ սննդի որակը ամեն օր ստուգվում է: Իմ կողմից այդ հետեւողականությունը շարունակվելու է: Որեւէ պաշտոնատար անձ չի ներվելու, եթե խախտումներ թույլ տա:

-Բայց այս օրերին գրեթե բոլոր ՔԿՀ-ների հանձնուքի բաժիններում հերթեր են գոյանում, մարդիկ իրենց հարազատներին սնունդ են հասցնում, որ սովից չմեռնեն:

-Կարող եմ հավաստիացնել, որ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թվին ուղիղ համեմատական է կազմվում սնունդը, եւ որեւէ տեղ նման խախտում չկա: Ցանկացած նման խախտման համար մարդիկ ենթարկվում են պատասխանատվության: Իմ կողմից ծառայողական քննություններ են նշանակվել, եւ մի քանի դեպքով մարդիկ կան, որ ազատվել են պաշտոնից կամ կարգապահական տույժեր են ստացել: Ցավալի է, բայց հակառակ խնդիրն ունենք, երբ ճաշը պատրաստվում է, սակայն չեն օգտվում, եւ այն թափվում է: Սրա հետ կապված մենք համապատասխան նախաձեռնություն ցուցաբերել ենք, շուրջ երեք ամիս առաջ մեր կողմից նախապատրաստվեց օրենսդրական փաթեթ, որը ուղարկվել է արդարադատության նախարարին: Նպատակն այն է, որ մեկ այլ նոր միջոց կիրառենք, որպեսզի խնայողություն անենք՝ պետական բյուջեի միջոցներով դատապարտյալների սնունդը կազմակերպելու համար: Մասնավորապես, դատապարտյալները մեկ օր առաջ կարող են ցանկություն հայտնել` հաջորդ օրվա ճաշից օգտվելու են, թե ոչ: Եւ սնունդն արդեն կնախապատրաստվի ըստ դրա: Ամեն ինչ արել ենք, որ այս գործընթացը լինի վերահսկելի: Իհարկե, չի կարող դատապարտյալների սնունդը լինել այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում, խոսքը ռեստորանային ճաշատեսակներին է վերաբերում, թեպետ մենք էլ պետք է փորձենք այնպես անել, որ ավելի բարելավենք վիճակը:

-Համաներման մասին շատ խոսվեց, սակայն շատ դատապարտյալների հարազատներ հիասթափվեցին...

-Համաներումը, որպես գործիք, միշտ կարող է կիրառելի լինել կամ չլինել, բացի համաներումից՝ կան այլ ինստիտուտներ. դա բաց ռեժիմն է, կամ վաղաժամկետ ազատ արձակումը:

-Բայց վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը չի արդարացնում իրեն, դատապարտյալները բարձրաձայնում են, որ հանձնաժողովը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում: Ոմանք անգամ հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար դիմում են դատարան:

-Իհարկե, անգամ 100 տոկոս օբյեկտիվության պարագայում միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն, թե իրենց նկատմամբ սուբյեկտիվ մոտեցում է եղել: Անգամ եթե դատապարտյալների շրջանում հարցախույզ անցկացնեք, թե արդյո՞ք ձեր կատարած արարքի համար տրված պատիժը համաչափ է, նրանք, իհարկե, կասեն՝ համաչափ չէ: Նույնը նաեւ այս ինստիտուտի դեպքում է:

Բայց սա չի նշանակում, որ բացառում ենք նաեւ սուբյեկտիվ մոտեցումների հնարավորությունը, եթե այդպիսիք կլինեն, պետք է քննության առարկա դառնան եւ այդ խնդիրները նույնպես պետք է տեղափոխենք օբյեկտիվ հարթություն:

Իսկ թե ինչ քայլեր է անում ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը՝ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների» գործունեությունը զսպելու, սեւ փողերի շրջանառությունը կանխելու համար եւ, առհասարակ, ինչ հարաբերությունների մեջ է ՔԿՀ-ներում գտնվող քրեական հեղինակությունների հետ, կներկայացնենք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan