Նարեկ Սարգսյանը` ԲՈՒՀ-երի մի մասը Գյումրի տեղափոխելու մասին
"Քաղաքաշինության նախարարությունում էդպիսի օրակարգ չի եղել, որ ԲՈՒՀ-երի մի մասը տեղափողվեն Գյումրի",-անդրադառնալով ճարատարապետ Մուշեղյանի այն հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունում նախագիծ է քննարկվում, համաձայն որի Երեւանում գործող որոշ ԲՈՒՀ-եր պետք է տեղափոխվեն Գյումրի, Fnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, հավելելով.
-Մեր օրակարգում եղել է հետեւյալ ձեւակերպումը, որ նախարարությունը սկսում է քննարկումների շարք, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ աղետի գոտուց տուժած բնակիչները կստանան վերջնական փոխհատուցումները եւ մենք արդեն կսկսենք մտածել Գյումրի զարգացման ծրագրերի մասին, այսպիսով փակեկենք աղետի գոտու էջը: Սա էր մեր մոտեցումը եւ առաջարկել ենք տարբեր մարդկանց իրենց առաջարկները ներկայացնել եւ մտածել այդ ուղղությամբ, բայց քանի որ պարոն Մուշեղյանը Գյումրեցի է, եւ դա իր առաջարկներից մեկն էր, նա դրա մասին հապճեպ հայտարարեց: Բայց ես նորից եմ կրկնում, որ դա ընդամենը առաջարկ էր եւ մեր օրակարգում այդպիսի խնդիր դրված չէ, մեր օրակարգում դրված է ուսումնասիրել բոլոր առաջարկները: Այ, երբ առաջրակները կլինեն խորը ուսումնասիրված, կշռադատված, այդ ժամանակ կարելի խոսել դրա մասին, բայց որ Գյումրին պետք է առաջնահերթ ուշադրության կենտրոնում լինի դրանում ոչ ոք չի կասկածում եւ կառավարություն էլ գիտակցաբար է գնում այն բանին, որ լրացուցիչ խթաններ լինեն Գյումրիի զարգացման համար: