Սույն տիկինը քաջատեղյակ էր, որ ես`Ռուզաննա Խաչատրյանս, որեւէ առնչություն չեմ ունեցել այդ ողբերգական իրադարձությունների հետ
Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա <<Հայկական Ժամանակ>> թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը <<Հրապարակ>> թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է : Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները: Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ: Այսպիսով, <<Հրապարակ>> թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին:
<<Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա>>
հկ նախագահ Ռուզաննա Խաչատրյան