ՀՀԿ-ն որոշել է նոր մոտեցում հանդես բերել ՏԻՄ ընտրություններում՝ նախընտրելով անկուսակցական թեկնածուներին
«Հետաքրքիր օրինաչափությամբ՝ հունիսի 7-ին ոչ միայն Աբովյանում և 20 համայնքներում են ընտրություններ, այլև՝ Թուրքիայում: Բայց ավելի հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն որոշել է նոր մոտեցում հանդես բերել ՏԻՄ ընտրություններում՝ նախընտրելով անկուսակցական թեկնածուներին, որպես դեմոկրատիայի նշան: Կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրում, արդյունքում Հայաստանը միակուսակցական երկրի է վերածվում, ուստի հունիսի 7-ին ՀՀԿ-ն Ալավերդում, Աբովյանում, Արտաշատում պաշտպանում է անկուսակցականների: «Երբ հարկ լինի, կդառնան ՀՀԿ»,- ասում են ՀՀԿ-ում: Ի դեպ, սեպտեմբերի 13-ին քաղաքապետ կընտրեն Սպիտակ, Մարալիկ, Իջևան քաղաքները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
